Արդիականացումը չի՞ փրկի․ որն է Վերին Լարսի անցակետի խնդրի լուծումը

© Photo : official site of the MTCIT of RAМногокилометровая очередь на грузино-российской границе Верхний Ларс
Многокилометровая очередь на грузино-российской границе Верхний Ларс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Տրանսպորտի ոլորտի մասնագետներն ասել են՝ ինչպես կանդրադառնա Վերին Լարսի անցակետի արդիականացումը ռուս-վրացական սահմանով անցնող բեռնափոխադրումների վրա։

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան․ Ռուսական կողմից Վերին Լարսի անցակետի արդիականացումը  դրական կանդրադառնա երթևեկության վրա, կլավացնի թողունակությունն ու թույլ կտա փոխադրողներին ավելի արագ անցնել մաքսային ընթացակարգերը, սակայն դա չի լուծի այդ երթուղուց օգտվող փոխադրողների բոլոր խնդիրները։ Նման կարծիք է հնչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում։

Работа паромных переправ в Красноярском крае - Sputnik Արմենիա
Վերին Լարսի այլընտրանք. ռուսական ընկերությունը հայկական բիզնեսին լաստանավ է տրամադրել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը որոշել է զբաղվել Վրաստանի հետ սահմանի Վերին Լարսի անցակետի վերակառուցմամբ։ Շինարարական աշխատանքները կսկսվեն 2021 թվականին, կավարտվեն 2023-ին։ Նախատեսվում է ճանապարհը երկու մետրից դարձնել չորս, հարմարավետ սպասասրահներ ստեղծել, էլեկտրոնային հերթերի համակարգեր ներդնել, նաև նոր տեսչական-վերահսկման համալիր կառուցել։

Նախատեսվում է նաև ավելացնել անցակետի թողունակությունը։  Այն կկազմի օրական 3800 տրանսպորտային միավոր։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ այդ կետով օրական պետք է անցնեն 170 բեռնատար, 200 մարդատար մեքենա ու 30 ավտոբուս։ Սակայն 2019 թվականին Վերին Լարսով օրական միջինը մոտ 650 բեռնատար ու մոտ 1700 մարդատար մեքենա էր անցնում։ Առավել բեռնված շրջանում (մայիսի վերջից` սեպտեմբեր) այդ ցուցանիշները կտրուկ աճում են։

Համբարձումյան. «Լաստանավն, իհարկե, լավ է, բայց Վերին Լարսին այլընտրանք չէ»

Տրանսպորտի ոլորտի մասնագետների կարծիքով՝ ռուս-վրացական սահմանի այդ հատվածի բեռնափոխադրումների խնդիրը կարելի է լուծել  գործող անցակետի հարևանությամբ նոր անցակետի կառուցման միջոցով։

Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նածագահ Եղիշե Հովհաննիսյանը նշեց, որ զուտ տեխնիկապես անհնար է Վերին Լարսի ներկայիս անցակետի հարցը լուծել այնպես, որ խնդիրներ ընդհանրապես չառաջանան։

«Լայնաշերտ ճանապարհ է պետք։ Գծերը պետք է շատ լինեն` առնվազն տասը մեքենայի համար լայնությամբ», - Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ անցակետի գլխավոր խնդիրն այն է, որ այն ի սկզբանե կառուցվել է ռուս-վրացական սահմանի ամենանեղ հատվածում։ Այն ժամանակ համարվում էր՝ որքան փոքր լինի անցակետի տարածքը, այնքան ավելի հեշտ կլինի վերահսկել այն, իսկ հիմա դա խանգարում է բեռների հոսքին։ Անցակետի մի կողմում սար է, մյուս կողմում՝ գետ։

Многокилометровая пробка из автомобилей с российской стороны на границе с Грузией у КПП Верхний Ларс - Sputnik Արմենիա
Ինչ կտա «կանաչ միջանցքը» հայկական բեռնատարներին. «Վերին Լարսի» հերթերը կմնա՞ն անցյալում

Ի սկզբանե Վերին Լարսն ասես պահեստային տարբերակ լիներ ու նոյեմբերից ապրիլ փակվում էր։ Այսօր այնտեղով է անցնում բեռնափոխադրումների հիմնական երթուղին։ Այս տարիներին Վերին Լարս տանող ավտոմոբիլային ճանապարհի ու բուն անցակետի կատարելագործմանն ուղղված մեծ աշխատանք է արվել։ Սակայն դրա հետ միասին բեռների հոսքն էլ է ավելացել։

Հովհաննիսյանը նշեց, որ խնդիրը կարելի է լուծել բնակավայրերի մոտակայքում նոր անցակետ կառուցելով։ Այնտեղ և՛ ճանապարհն է ավելի լայն, և՛ տարածությունն է ավելի մեծ։

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան իր հերթին հաստատեց, որ արդիականացումն իհարկե կթեթևացնի ծանրաբեռնվածությունը։

«Եթե գոնե անցնելու մեկ տեղ ավելացնեն, դա զգալիորեն կհեշտացնի իրավիճակը, կազատի խցանումներից ու դրական ազդեցություն կունենա ուղևորահոսքի վրա։ Որքան ավելի շատ անցնելու տեղ լինի, այնքան ավելի արագ կլինի երթևեկությունը»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ցիպուրիան։

Ինչ վերաբերում է Վերին Լարս տանող Կոբի-Գուդաուրի հատվածի վերականգնմանը, Ցիպուրիան պարզաբանեց, որ ամեն ինչ ըստ նախագծի է ընթանում։

Водители дальнобойщиков в многокилометровой очереди на грузино-российской границе - Sputnik Արմենիա
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե Վերին Լարսում ֆիզիկական զննում չլինի». Փաշայան

Ձմռանը Կոբի-Գուդաուրին պարբերաբար փակվում է ձյան պատճառով։ Վրացական իշխանությունը պատրաստվում է 22,7 կմ երկարությամբ ճանապարհ, վեց կամուրջ ու հինգ թունել սարքել։ Այդ թվում է նաև Խաչի լեռնանցքի տակ գտնվող ինը կիլոմետրանոց թունելը։ Այն կլինի Եվրոպայում ամենաերկարներից։

Ցիպուրիան ընդգծեց, որ ռուսական կողմից անցակետի արդիականացման ֆոնին վրացական նախագծի իրականացումը առավելագույնս կթեթևացնի փոխադրողների աշխատանքը։

Հայկական բեռնատարները ե՞րբ կկարողանան անցնել Վերին Լարսի «կանաչ միջանցքով»

Փոխադրողները Հայաստանից տարեկան առնվազն 10 հազար անգամ անցնում են Վերին Լարսի անցակետով երկու ուղղությամբ։ Գործող ճանապարհը ներկայիս իրավիճակում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանք մատակարարելու միակ տարբերակն է։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала