Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել է

© Sputnik / Aram NersesyanСвисающие с ограды мочалки во дворе дома Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш
Свисающие с ограды мочалки во дворе дома Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Տղան առաջին իսկ օրվանից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարքին։

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի - Sputnik. Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում դաժան ծեծի ենթարկված երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Ցավալի լուրը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Разбросанная обувь во дворе дома Акопджанянов в деревне Хаштарак (21 августа 2020). Тавуш - Sputnik Արմենիա
Խաշթառակցի երեխաները տուն չեն վերադառնա. ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց

«Ցավով հայտնում եմ, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է»,- գրել է Դերձյանը։

Նա հիշեցրել է, որ տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել է 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մեկի` 6-ամյա տղայի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Բացի այդ, հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել են Երևանի «Մուրացան» հիվանդանոց։ Երեխաների մայրը` 28-ամյա Մարիաննա Հ.-ն, նույնպես բերման է ենթարկվել։ Հորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել։

Տավուշում ծեծված երեխաների 5 քույր–եղբայրները թունավորմամբ տեղափոխվել են հիվանդանոց

Փոքրիկների պապը կալանավորվել է, իսկ վերջինիս դուստրը` ոչ։ Մարիաննա Հ.-ն հոգեկան առողջության խնդիրներ ունի. առողջական խնդիրներ ունեն նաև երեխաներից մի քանիսը։

 

 

Լրահոս
0