Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ռուսաստանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա․ կհաջողվի արդյո՞ք բանակցությունները վերսկսել

© Sputnik / Asatur YesayantsПолитолог Александр Маркаров
Политолог Александр Маркаров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդական ջանքերին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերսկսման հեռանկարին։
Ռուսաստանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա․ կհաջողվի արդյո՞ք բանակցությունները վերսկսել

Քաղաքագետ, ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` այդ ամենն անհրաժեշտ է դիտարկել վերջին իրադարձությունների համատեքստում, առավել ևս, որ հուլիսյան մարտական գործողությունները տեղի են ունեցել ոչ թե արցախա-ադրբեջանական ճակատում, այլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, հետևաբար տեղի ունեցածը չի կարող չմտահոգել Ռուսաստանին, որն իր հերթին յուրովի պատասխանատվություն է կրում այն գործընթացների համար, որոնցում ներգրավվում են իր գործընկեր երկրները։

Премьер-министр Никол Пашинян на заседании правительства (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բանակցությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը պատրաստ է փոխզիջման. Փաշինյան

«Ռուսաստանը նաև մտահոգված է որպես Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Հայաստանն ու Ադրբեջանը Ռուսաստանի միջնորդությունը դիտարկում են որպես ցանկալի գործոն երկու երկրների միջև լարվածությունը նվազեցնելու առումով, ինչի ականատեսն ենք եղել նաև 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո, հետևաբար Ռուսաստանի գործունեությունը միանգամայն տրամաբանական է ու արդարացված»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է բանակցությունների վերսկսմանը, Մարկարովը կարծում է, որ դա պարզապես անհրաժեշտություն է, քանզի կա արդեն այն ընկալումը, որ հակամարտության հանգուցալուծումը չի կարող լինել ռազմական ճանապարհով կամ ուժի կիրառմամբ, և այդ առումով բանակցային գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղղակի չունի այլընտրանք։

Ադրբեջանում հայտնված հայ սպան պարտադրված տեքստ է կարդում. Տոնոյանը խոսել է Կասպրշիկի հետ

«Հասկանալի է, որ վերջին սրացումներից հետո պետք է փորձել հակամարտող կողմերին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, սակայն հարցն այն է, որ կողմերի դիրքորոշումները չեն փոխվել այս ժամանակահատվածում, ուստի դժվար կլինի բանակցություններ վարել բովանդակային առումով»,– նշեց քաղաքագետը։

Министр иностранных дел РФ Сергей Лавров  - Sputnik Արմենիա
Լավրովն ասել է՝ ինչն է հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրացման պատճառ դարձել

Մարկարովն ուշադրություն է դարձնում երկու հանգամանքի վրա. նախ` հուլիսին տեղի ունեցածն այլևս չկրկնվելու կոչով ՌԴ արտգործնախարարը հանդես է եկել ադրբեջանցի գործընկերոջ հետ ճեպազրույցից հետո, ինչն առաջին հերթին ուղղված է Ադրբեջանին, և երկրորդ` ՌԴ–ն հրաժարվել է Ադրբեջանի զինանոցը համալրել ՍՈՒ-25 կործանիչներով։ Այս ամենն, ըստ քաղաքագետի, վկայում է այն մասին, որ Ռուաստանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջ տրվի ռազմական գործողություններին։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին։ Լավրովն ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։

Լրահոս
0