Ադրբեջանում հայտնված հայ սպան պարտադրված տեքստ է կարդում. Տոնոյանը խոսել է Կասպրշիկի հետ

© Sputnik / Asatur YesayantsДавид Тоноян
Давид Тоноян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ պաշտպանության նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ասել է, որ Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների կոպիտ խախտում են։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի թեմայով հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։ Տեղեկությունը հայտնում է Տոնոյանի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեսագրություն են տարածել, որում Ալավերդյանը պատմում է, թե ինչպես է հայտնվել Ադրբեջանում։ 

«Տոնոյանը Կասպրշիկի ուշադրությունն է հրավիրել ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես էլ հրապարակված նախորդ տեսահոլովակին՝ ընդգծելով, որ վերոնշյալ տեսագրությունները միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են»,– Facebook–ի իր էջում գրել է Ստեփանյանը:

Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո:

Ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտում է․ ՄԻՊ

Ստեփանյանը գրառման վերջում ավելացրել է, որ զինծառայող Գուրգեն Ալավերդյանն ակնհայտորեն կարդում է իրեն պարտադրված, թերի հայերենով մշակված տեքստը։

Հիշեցնենք` Ստեփանյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել ու մոլորվել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈւ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին։ Ըստ հաղորդագրության` օգոստոսի 23-ին` ժամը 05:45-ի սահմաններում, ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը Գերանբոյի շրջանի ուղղությամբ փորձել է սադրանք իրականացնել, սակայն կորուստներ կրելով, նահանջել է։ ՀՀ ՊՆ–ն հերքել է ադրբեջանական կողմի հերթական սուտ տեղեկությունը։

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված զինծառայողի նկատմամբ 5 հոդվածով քրգործ է հարուցվել

Լրահոս
0