Արջի քոթոթը սատկե՞լ է, թե՞ սպանել են. տեսանյութ դեպքի վայրից

Բաժանորդագրվեք
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արդեն զբաղվում է դեպքի հանգամանքները բացահայտելու համար։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ համատեղ փորձում են գորշ արջի անկման հանգամանքները պարզել դեպքի վայրում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

«Գորշ արջի ձագը արտաքին վնասվածքներ չունի։ Համալիր ձեռնարկած աշխատանքի ընթացքում կբացահայտվեն դեպքի բոլոր մանրամասները»,– ասվում է տեսանյութում։

Հիշեցնենք` այսօր ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։

Сарибекян Эдуард - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Քաշքշուկներ ու ինտրիգներ. ինչու է որսաշրջանի բացումը «հայոց հարց» դառնում Հայաստանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հրատապ արձագանքել էր կատարվածին։ Նրա խոսնակ Դավիթ Գրիգորյանը հայտնել էր, որ նախարարի հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

Հիշեցնենք`Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Բեզոարյան այծերի քառյակը լավ էլ ախորժակ ունի. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала