Գորշ արջի ձագ են սպանել. դեպքին արձագանքել է շրջակա միջավայրի նախարարի խոսնակը

© Photo : FPWCБерлога медведя на горе Арагац
Берлога медведя на горе Арагац - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համարՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Տեղեկությունը հայտնում է շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը։

ՀՀ Կարմիր գրքում գրանցված սև արագիլ - Sputnik Արմենիա
«Դե, գնա, գնա». Կարմիր գրքում գրանցված սև արագիլին բնություն են վերադարձրել

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջի սպանված ձագի վերաբերյալ տեսանյութ։

Գրիգորյանի խոսքով` անընդունելի է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի Հայաստանի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։

ՊՊԾ ոստիկանը Կարմիր գրքում հաշվառված բեզոարյան այծ է որսացել

«Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Խաչատրյանին ահազանգելու համար։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»,–շեշտել է Գրիգորյանը։

Հիշեցնենք`Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-ապատիկի չափով, կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Տխուր սիրո պատմություն. Կարմիր գրքի հովազը Հայաստանում փնտրում է իր կեսին և չի գտնում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала