Այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ. նախարար

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция министра высокотехнологической промышленности Акоба Аршакяна (26 августа 2020). Еревaн
Пресс-конференция министра высокотехнологической промышленности Акоба Аршакяна (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հակոբ Արշակյանը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք Հայաստանը սեփական տեղեկատվական արբանյակը տիեզերք ուղարկելու ծրագրեր ունի։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Հայաստանը հիմա էլ արբանյակային ծառայություններ է գնում և որոշակի ուղղություններով մատուցում։ Տեղեկությունը այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը սեփական տեղեկատվական արբանյակը տիեզերք ուղարկելու ծրագրեր ունի։

Беспилотное летающее устройство армянского производства, представленное на форуме Армия-2019 - Sputnik Արմենիա
Տավուշյան մարտերից հետո հայկական ռազմարդյունաբերության նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է

«Մեր գյուղական համայնքներում, որտեղ հեռուստառադիոաշտարակների ենթակառուցվածքներն իրենց հզորություններով չեն կարողանում հասանելիություն ապահովել հանրապետական սփռման հեռուստաալիքների համար, հեռուստառադիոաշտարակների ընկերությունը վարձակալում է արբանյակային կապի մեկ ալիք և հեռարձակում ապահովում ամբողջ երկրում»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով`  այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ: Դա, ըստ նախարարի, կարող է արժենալ 100-150 միլիոն դոլար, որը դեռ նախնական գումարն է։ Արշակյանի խոսքով` առաջարկ կա, որ համապատասխան ուղեծրերն օգտագործվեն, և Հայաստանը կարող է այդ արբանյակները համաօգտագործել: Այդ առումով որոշ առաջարկներ ստացել են, սակայն Հայաստանն արդեն իսկ վարձակալում է որոշակի կապուղիներ:

90 մլն դրամ է հատկացվել թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման մրցույթի համար

Արշակյանն ասաց նաև, որ Երևանի ինժեներական քաղաքում նախագծել են Cubesat նանոարբանյակի մոդելավորումը, որի մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարությունը որոշեց, որ տիեզերքի ուսումնասիրության հետ կապված ընկերությունները Հայաստանում աշխատելու դեպքում կստանան հարկային արտոնություններ, մասնավորապես` կազատվեն ԱԱՀ–ից։

Լրահոս
0