00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Տիգրան Մանսուրյանը փորձարկեց թանկարժեք ռոյալը. մաեստրոյի երիտասարդության գաղտնիքը

© Sputnik / Aram NersesyanКонцерт Тиграна Мансуряна, приуроченный к прибытию рояля Steinway в Спортивно-Концертный комплекс Армении (26 августа 2020). Еревaн
Концерт Тиграна Мансуряна, приуроченный к прибытию рояля Steinway в Спортивно-Концертный комплекс Армении (26 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տիգրան Մանսուրյանը փորձարկեց Երևան հասած երաժշտական գործիքն ու պատմեց , թե իրեն որքան էր ուրախացնում ռոյալը մանուկ և երիտասարդ հասակում։

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն այսօր Մարզահամերգային համալիրում ելույթ ունենալուց հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Խորհդային Միության փլուզումից հետո Հայաստանը կորցրել է իր հրաշալի երաժշտական գործիքները, բայց հիմա փշուր առ փշուր հավաքում է դրանք։

Մանսուրյանն ու ճանաչված դաշնակահար Հայկ Մելիքյանն այսօր փորձարկեցին Steinway համերգային ռոյալը, որը պատրաստվել է Գերմանիայում հատուկ Մարզահամերգային համալիրի համար և ձեռք է բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ՝ սփյուռքի բարեգործների մասնակցությամբ։

 Ռոյալի գործարանային արժեքն ավելի քան 170 հազար եվրո է‚ սակայն Մարզահամերգային համալիրի ղեկավարության ջանքերով և երկարատև բանակցությունների արդյունքում գործիքը գնվել է 116 հազար 670 եվրոյով։ Բեմում հնչեց «Ֆանտազիա ռոյալի և լարային գործիքների համար» ստեղծագործությունը՝ Մելիքյանի և Հայաստանի պետական Երիտասարդական նվագախմբի կատարմամբ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Այնուհետև հնչեցին հայկական երաժշտությունը գնահատողներին հայտնի «Չորս հայրենները»՝ Նահապետ Քուչակի բանաստեղծությունները, որոնց համար Մանսուրյանը երաժշտություն է գրել դեռ 1967թ․ին։ Այսօր մաեստրոն անձամբ էր նվագակցում հայրենները կատարողին՝ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Մանսուրյան
Ինչպես Տիգրան Մանսուրյանը փորձարկեց թանկարժեք ռոյալը. մաեստրոյի երիտասարդության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյան

Հասկանալի պատճառներով հանդիսատեսի թիվը մեծ չէր, բայց երաժիշտներն անհամբեր սպասում են այն օրվան, երբ լեփ-լեցուն դահլիճի առջև այս գործիքով կնվագեն թե՛ իրենք, թե՛ այլ երկրների իրենց գործընկերները։

«Այն, որ մենք ունենք նման գեղեցիկ, նման փառահեղ գործիք, հրաշալի իրադարձություն է մեր երաժշտական կյանքում»,-ելույթից հետո ասաց մաեստրոն։

Երևանյան համերգասրահները հիմա երաժշտական գործիքների պաշար են հավաքում։ ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո դրանք հապճեպ վաճառեցին՝ չհասցնելով ուշքի գալ աղքատությունից և ցրտից։

«Անկախության առաջին տարիներին բոլորը, ովքեր տանը քիչ թե շատ լավ գործիքներ՝ դաշնամուրներ կամ ռոյալներ ունեին, բոլորը վաճառեցին, ընդ որում՝ շատ էժան, քանի որ պատկերացում չունեին դրանց իրական գների մասին։ Եվ այսօր ահա մենք վերադառնում ենք այսպիսի գործիքների արժևորմանը»,-ասաց մաեստրոն։

Այսպիսի գործիքներ արդեն կան օպերայում և ֆիլհարմոնիայում, իսկ մոտ ապագայում ևս մեկը կհայտնվի Կամերային երաժշտության տանը։ «Դա Ճապոնիայի դեսպանի նվերն է»,–նշեց Մանսուրյանը։

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Մանսուրյան
Ինչպես Տիգրան Մանսուրյանը փորձարկեց թանկարժեք ռոյալը. մաեստրոյի երիտասարդության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյան

Նման տոնական զգացողություն մաեստրոն ունեցել է մանուկ հասակում, երբ Մանսուրյանները զրնգուն Բեյրութից տեղափոխվել են բոլորովին նոր աշխարհ։ Հետպատերազմական Արթիկում, որը կառուցել են Շիրակի քարտաշները, բանվորական ակումբում նա հանկարծ գերմանական գործիք է հայտնաբերել։ Այդ գործիքից չի կարողացել կտրվել պատանեկության տարիներին և հենց դրա դիմաց է սովորել նոտաներն ու երաժշտության տեսությունը։

«Չեմ հիշում, թե ինչ գործիք էր, ում արտադրանքն էր, բայց շատ լավն էր։ Յոթանասուն տարի առաջ էր՝ 50-ականների սկզբին։ Հիմա հետքն էլ չկա։ Ցավով պետք է ասեմ, որ մեր մարզերում, լինի դա երաժշտական դպրոց, ակումբ կամ համերգասրահ, գործիքները շատ վատ վիճակում են։ Երբեմն՝ զարմանալիորեն վատ»,-ասում է կոմպոզիտորը։

Նման արբեցում նա մի քանի զգացել է նաև արդեն հասուն տարիքում։ Հիշում է` Ավստրիայում՝ Կրեմս-ան-դեր-Դոնաու քաղաքում, պետք է համերգ տային տեղի եկեղեցիներից մեկում։ Հատուկ Մանսուրյանի համար ռոյալ էին բերել, որի դիմաց նստելուն պես նա ամեն ինչ մոռացավ ու սկսեց ստեղծագործել։ Փորձն ընդհատվեց, գործընկերները երկար սպասում էին, իսկ Մանսուրյանը, մոռանալով, թե ինչ է կատարվում շուրջը, սկսեց նոր ստեղծագործություն գրել։

© Sputnik / Aram NersesyanՌոյալ
Ինչպես Տիգրան Մանսուրյանը փորձարկեց թանկարժեք ռոյալը. մաեստրոյի երիտասարդության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Ռոյալ

«Ի վերջո, իհարկե, փորձն էլ, համերգն էլ տեղի ունեցան, բայց ես համերգի կազմակերպիչներին խնդրեցի, որ ռոյալը ևս մի քանի օր թողնեն։ Գործիքն ինքը ծնեց այն ստեղծագործությունը, որ ես գրեցի այն ժամանակ»,-հիշում է կոմպոզիտորը։

Պետք է կարողանալ պարտվել` կյանքի սարդոստայնում չխճճվելու համար. Տիգրան Մանսուրյան

Հենց այստեղից էլ, ամենայն հավանականությամբ, բխում է նրա զարմանալի երիտասարդությունը, որում ապրում էին նրա կյանքի և ստեղծագործության ընկերները՝ Ալֆրեդ Շնիտկեն, Էդիսոն Դենիսովը, Գիա Կանչելին։ Այս անվիճելի, ինքնամոռաց երիտասարդությունը մաեստրոյի մոտ ծնվում է անտեսանելի, տիեզերական մի գործիքի մոտ աշխատելիս, որը մեզ համար երբեք լիովին հասանելի չի լինի։ Մանսուրյանը հիմա աշխատում է Դանթեի «Աստվածային կատակերգության» վրա հիմնված սիմֆոնիկ ստեղծագործության վրա։

Пресс-конференция Тиграна Мансуряна (25 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Տիգրան Մանսուրյանը պարում է Արամ MP3–ի և Ֆելոյի «Դե պարի» երգի տակ. տեսանյութ

«Բախից դարեր առաջ՝ այն ժամանակ, երբ դեռ մեծ, մոնումենտալ երգեհոններ չէին կառուցում, Ալիգիերին բառերի տարածության մեջ անվերջանալի հզորության մի երգեհոն էր կառուցել և վայելում էր դրա բոլոր հնարավոր ռեգիստրները, փչում էր բոլոր փուքսերը և մռնչում ու սուլում բոլոր փողերի մեջ»,-այսպես է Դանթեի աշխարհը զգացել հանճարեղ Օսիպ Մանդելշտամը։

Դանթեի մահվան 700-ամյակին՝ 2020թ․-ի օգոստոսին, Ռավեննայում, որտեղ հանգչում է նրա աճյունը, կհնչի երեք սիմֆոնիկ ստեղծագործություն՝ երգչախմբի և նվագախմբի համար։ Դրանց ստեղծումը հանձնարարված է երեք հրաշալի ժամանակակից կոմպոզիտորների։ Իտալացի Ջովաննի Սոլլիման կգրի «Դժոխքը», Ուկրաինացի Վյաչեսլավ Սիլվեստրովը (նույնպես Մանսուրյանի հին բարեկամներից է) կգրի «Դրախտը», իսկ Մանսուրյանը՝ «Քավարանը»։ Այս երեքն իրենց վրա հսկայի աշխատանք են վերցրել՝ մոտենալ այդ երգեհոնին ու նվագել։

Երիտասարդ տարիքիս այս կամ այն թռիչքին ուզում եմ նորից հասնել. Մանսուրյանի «սովորական» օրը

Մաեստրո Մանսուրյանը կրկին հայտնվել է մշակույթների խաչմերուկում։ Նա անսահման սիրում է թե՛ եվրոպական, թե՛ արևելյան երաժշտությունը, բայց բնականորեն կապված է հայկական, այդ թվում՝ եկեղեցական երաժշտության հետ։ Քավարանը, սակայն, տիպիկ կաթոլիկ աշխարհ է, Հայ առաքելական եկեղեցու ուսմունքում այն չկա, հետևաբար հայկական մշակույթի մեջ` նույնպես։ Ի՞նչ կարելի էր անել։

Կարելի էր վերաիմաստավորել միջնադարյան կաթոլիկ երաժշտության հավերժական ու չքնաղ մոտիվները։ Բայց թող Դանթեն թեկուզ համեստ, բայց անկեղծ նվեր ստանա նաև հայկական մշակույթից։ Զուր չէ, որ նրան որպես հարազատ էին ընկալում տարբեր մշակույթների մարդիկ, և զուր չէ, որ Դանթեն ինքը այդքան լավ էր զգում իրեն այդքան մոտ հունական մշակույթը` անգամ չտիրապետելով հունարենին։

© Sputnik / Aram NersesyanSteinway համերգային ռոյալը
Ինչպես Տիգրան Մանսուրյանը փորձարկեց թանկարժեք ռոյալը. մաեստրոյի երիտասարդության գաղտնիքը - Sputnik Արմենիա
Steinway համերգային ռոյալը

«Ուշադիր լսելու դեպքում պարզվում է, որ երգիչը ներքուստ իմպրովիզ է անում իր սիրելի, նվիրական հունարենով` այդ նպատակի համար հայրենի իտալերենը օգտագործելով միայն որպես հնչյունաբանություն ու կտավ»,-Դանթեի մասին գրում է Մանդելշտամը։

«Սովորաբար, երբ հեղինակները երաժշտություն են գրում, կողմնորոշվում են լեզվից, դուրս են բերում իրենց երաժշտական մտածողությունը իրենց լեզվից, դրա հնչողությունից։ Երբ ես ուրիշ լեզվի համար երաժշտություն եմ գրում հայկական ինտոնացիաներով, զարմանալի բան է տեղի ունենում, ինչ-որ միստիկ երաժշտական կապ է գոյանում․ այդ լեզուն դառնում է մի տեսակ հայերեն։ Եթե շատ ուշադիր չլսես իտալերեն տեքստը, կթվա, թե հայերեն են երգում։ Որովհետև հայերենի վրա գոյացած երաժշտությունն իր հիշողությունն ունի, բերում է լեզվի մասին հիշողությունը։ Եվ իտալերենը մի տեսակ հայերեն է դառնում․․․ պատկերացնո՞ւմ եք»,-ժպտում է Մանսուրյանը։

Նրա պատանեկան ժպիտը համառ աշխատանքն ու անսպառ ձգտումը թաքցնելու համար չէ․ այն ծնվել է այդ աշխատանքից։ Մաղթում ենք, որ մաեստրոն երկար տարիներ նույնքան երիտասարդ մնա և անհամբեր սպասում են երեք հոյակապ կոմպոզիտորների նոր աշխատանքին։ Նրանց աշխատանքը զգալու և ներկայացնելու պատիվը վերապահված է մեկ այլ անկրկնելի մաեստրոյի՝ դիրիժոր Ռիկարդո Մուտիին, որն, անկասկած, փայլուն կերպով կանի դա։

Մաեստրո Մանսուրյանը լրագրողների համար նվագեց «Աշնան արևը»

Լրահոս
0