Քանի՞ երկիր է ցանկանում ձեռք բերել ռուսական պատվաստանյութը

© Photo : Пресс-служба АФК "Система"Производство вакцины от COVID-19 на фармацевтическом заводе "Биннофарм" (7 августа 2020). Московская область
Производство вакцины от COVID-19 на фармацевтическом заводе Биннофарм (7 августа 2020). Московская область - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Գամալեայի անվան կենտրոնում մշակված դեղամիջոցը ձեռք բերելու ցանկություն ունեցողների ցանկում են Բելառուսը, Ադրբեջանը, Բրազիլիան, Վենեսուելան ու Ղազախստանը:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի - Sputnik. Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու ցանկություն է հայտնել 27 երկիր։ Ըստ ՌԻԱ Նովոստիի` այդ մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ։

Профессор вирусологии при Университете Монреаля Левон Абрамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին

Գամալեայի անվան կենտրոնում մշակված դեղամիջոցը ձեռք բերելու ցանկություն են հայտնել Բելառուսը, Ադրբեջանը, Բրազիլիան, Վենեսուելան և Ղազախստանը: Պատվաստանյութի արտադրության համար երեք արդյունաբերական հարթակ է ընտրվել։

Պուտինը նշել է, որ ռուսական պատվաստանյութը ստացող առաջին երկրներից մեկը կլինի Բելառուսը:

ՌԴ նախագահի խոսքով՝ այդ հարցը քննարկվել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բելառուսական կողմը կմիանա լրացուցիչ թեստավորման եզրափակիչ փուլին:

Ինչ ազդեցություն և հետևանք է թողնում  COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն կոչվել է «Սպուտնիկ V»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала