Ծնվել է Քեթի Փերիի և Օռլանդու Բլումի առաջնեկը

© AFP 2020 / Phillip Faraone /AFPКэти Перри и Орландо Блум
Кэти Перри и Орландо Блум - Sputnik Արմենիա
Քեթիի փեսացուն՝ դերասան Օռնալդու Բլումը, երկրորդ անգամ է հայր դարձել։ Նա արդեն մեկ որդի ունի նախորդ ամուսնությունից։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Երգչուհի Քեթի Փերին առաջին անգամ է մայրացել. 35-ամյա Փերին և փեսացուն՝ 43-ամյա դերասան Օռլանդո Բլումը, դուստր են ունեցել։ Ուրախ լուրի մասին զույգը պատմել է Unicef-ի Instagram-ի պաշտոնական էջում։ Նրանք երկուսն էլ այս կազմակերպության բարի կամքի դեսպան են։

Ո՞ւմ է նման Արփիի և Միհրանի որդին․ տեսանյութ

Զույգը լուսանկար է հրապարակել, որում երևում է բալիկի փոքրիկ թաթիկը։

«Մենք բառացիորեն ճախրում ենք, լցված ենք սիրով և երախտագիտությամբ, որ մեր դուստրը լույս աշխարհ եկավ»,- գրել են Փերին և Բլումը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Orlando Bloom (@orlandobloom)

Նրանք նաև կոչ են արել իրենց երկրպագուներին գումար նվիրաբերել, որպեսզի չզարգացած երկրներում էլ երեխաներն առողջ ու երջանիկ ծնվեն, ինչպես իրենց դուստրը։

Ավելի ուշ Բլումն իր անձնական էջում տարածել է այս հայտարարությունն ու նշել դստեր անունը՝ Դեյզի Դավ Բլում։

Երգչուհու փեսացուն արդեն երկրորդ անգամ է հայր դառնում։ Նա արդեն իննամյա որդի ունի նախկին կնոջ՝ Միրանդա Քերի հետ ամուսնությունից։

Միհրան Ծառուկյանն ու Արփին հրապարակել են իրենց 40 օրական որդու լուսանկարը

Քեթի Փերին և Օռլանդու Բլումը արդեն չորս տարի է՝ միասին են։ Նրանք պատրաստվում էին ամուսնանալ այս ամառ, սակայն համավարակի պատճառով արարողությունը ստիպված եղան հետաձգել։

Քեթի Փերին ամերիկյան երգչուհի է, երգահան, դերասանուհի, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան։ Օռլանդու Բլումն անգլիացի կինոդերասան է։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց «Մատանիների տիրակալը» և «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերում իր դերակատարումների շնորհիվ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала