Լևոն Արոնյանը կրկին հաղթում է. Հայաստանը քառորդ եզրափակիչում է

© Photo : Сергей Ведяшкин / АГН "Москва"Отборочные соревнования Спартакиады промышленников «Моспром» 2020 по шахматам (18 июля 2020). Москвa
Отборочные соревнования Спартакиады промышленников «Моспром» 2020 по шахматам (18 июля 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Օգոստոսի 21-ին Շախմատային առաջին առցանց օլիմպիադայում 40 ուժեղագույն հավաքականներ սկսեցին մեդալների համար մրցապայքարը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի - Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականը, Լևոն Արոնյանի գլխավորությամբ, դուրս եկավ Համաշխարհային օլիմպիադայի քառորդ եզրափակիչ։ Օլիմպիադան առաջին անգամ անցկացվում է առցանց։

Гроссмейстер Левон Аронян на турнире по быстрым шахматам (рапид) чемпионата мира по рапиду и блицу 2019 (28 декабря 2019). Москвa - Sputnik Արմենիա
Հայաստանը շախմատի առցանց օլիմպիադայում 3 խոշոր հաղթանակ է տարել

1/8 եզրափակիչում հայ շախմատիստները հաղթեցին Հունաստանի թիմին։ Ըստ կանոնների ՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար անհրաժեշտ էր անցկացնել երկու հանդիպում։ Երկուսում էլ հաջողությունն ուղեկցում էր հայ շախմատիստներին։ Առաջին տուրում Հայաստանը հաղթանակ տարավ խոշոր հաշվով՝ 4,5:1,5, երկրորդում ՝ նվազագույն՝ 3,5:2,5 հաշվով:

Լևոն Արոնյանը հաղթանակներ է տարել երկու պարտիաներում էլ։ Առաջին խաղում նա հաղթել է Դեմետրիոս Մաստրովասիլիսին, երկրորդում՝ Խրիստոս Բանիկասին։ Հավաքականին հաղթական միավորներ են բերել նաև Աննա Սարգսյանը (2), Գաբրիել Սարգսյանը (1,5), Լիլիթ Մկրտչյանը (1,5): Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեց երկու պարտիաները, իսկ Էլինա Դանիելյանը կրեց երկու պարտություն: Քառորդ եզրափակիչում Հայաստանն ուժերը կփորձի Հնդկաստանի հետ։

Օգոստոսի 21-ին Շախմատային առաջին առցանց օլիմպիադայում 40 ուժեղագույն հավաքականներ սկսեցին մեդալների համար մրցապայքարը։ Նրանք բաժանված են 4 խմբի: Հայաստանի հավաքականը Ռուսաստանի, Ալժիրի, Անգլիայի, Բուլղարիայի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Ռումինիայի, Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների հետ նույն խմբում է:

Արոնյանն ու Հայաստանի հավաքականը հաղթանակով սկսեցին շախմատի առցանց օլիմպիադիան

Յուրաքանչյուր խմբի հաղթողներն ուղղակիորեն կանցնեն քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչի ևս 4 ուղեգիր կվիճարկեն այն թիմերը, որոնք ընտրական խմբերում կզբաղեցնեն երկրորդ և երրորդ տեղերը: Փլեյ-օֆֆի փուլը տեղի կունենա նոկաուտ համակարգով։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала