00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Վարդան սիրեց իր անունը և ինչ պատահեց Երևանում քույրերի հետ հանդիպմանը

© Photo : Instagram / varda_vardaВарда
Варда - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտիստուհին նշել է, թե հայերենից ռուսերեն թարգմանաբար ինչ է նշանակում Վարդա։ Վարդը միշտ էլ համեմատել են կանացիության, կրքի, սիրո և քնքշանքի հետ, ինքն էլ ահա փորձում է համապատասխանել իր անվանը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայտնի պարուհի, poledance ոճում աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) մանրամասներ է հրապարակել իր կենսագրությունից և նշել է, թե ինչպես սկսեց սիրել իր «Վարդանուշ» անունը, որը փոքր ժամանակ այդքան էլ հոգեհարազատ չէր իրեն։ Այդ մասին նա պատմել է Instagram-ի իր էջում։

Նա խոստովանել է, որ մանուկ հասակում չէր սիրում իր անունը, «նորմալ» անուն էր ուզում։ Աղջնակը հատկապես նախանձում էր «Նատալիա»-ներին և «Տատյանանա»-ներին, քանի որ նրանք լրացուցիչ տոն ունեին՝ անվանակոչության տոնը, իսկ «Վարդանուշը» ոչ մի օրացույցում չկար։

«Երբ արդեն մեծացել էի և ստեղծագործական գործունեությամբ էի զբաղվում, մտածում էի կեղծանուն վերցնելու մասին, մինչև ինչ-որ մեկը հուշեց, որ այսքան գեղեցիկ անունը թաքցնելը հիմարություն է, մանավանդ որ VARDA՝ ուժեղ է հնչում և գեղեցիկ իմաստ ունի՝ հայերենից թարգմանաբար նշանակում է վարդ։ Այդ ծաղիկը միշտ էլ կապվել է կանացիության, կրքի, սիրո և քնքշանքի հետ, ես էլ ահա փորձում եմ համապատասխանել իմ անվանը»,-գրել է պարուհին։

Նա հայտնել է նաև, որ մոր միակ երեխան է, իսկ ահա հայրը յոթ երեխա ունի, ինքը վեցերորդն է։

«Ինձ մանկուց ասել են, որ հարազատ եղբայրներ և քույրեր ունեմ, ավագ եղբորս հետ ծանոթացել եմ, երբ 9 տարեկան էի, իսկ քույրերիս հետ կարողացա տեսնվել միայն 25-ում։ Արտիստուհի դառնալուց հետո մի անգամ հյուրախաղերով մեկնել էի Երևան, այնտեղ էլ ծանոթացա հորս կողմից հարազատ քույրերիս հետ։ Մեր հանդիպումը նման էր «Սպասիր ինձ» հաղորդմանը։ Մենք նույն արյունն ունենք, այդ պատճառով ես նրանց իմ ընտանիքն եմ համարում»,-անկեղծացել է Վարդան՝ գրառումն ուղեկցելով «սրտիկով»։

Արտիստուհին նաև այլ հետաքրքիր մանրամասներ է պատմել իր մասին, մասնավորապես՝ բացահայտել է իր ընտրողական բուսակերության պատճառները։ Պարզվում է՝ առաջին անգամ մսից հրաժարվել է 10 տարեկանում։

«Ամառային արձակուրդները գյուղում էի անցկացնում՝ տատիկիս մոտ, այնտեղ հավիկներին էի կերակրում, կովերին էի արածացնում, նաև ընկերություն էի անում մի ճագարի հետ․․․ երբ ճագարից որոշեցին ընթրիք պատրաստել, ես հրաժարվեցի ուտել՝ չէի կարող ուտել ընկերոջս։ Մսից հրաժարվելու երկրորդ պատճառը երշիկի հետ է կապված՝ ես իմացա, որ դրա մեջ ձիու միս կա․․․ որոշ ժամանակ անց առհասարակ հրաժարվեցի մսից։ Վերջին 10 տարում միայն ձուկ և ծովամթերք եմ ուտում, ձու նույնպես ուտում եմ, կաթ էլ եմ խմում»,-անկեղծացել է Վարդան։


Նա անդրադարձել է նաև իր կրթությանը և հերքել համացանցում տարածված բամբասանքները։

«Ես իսկապես երկու բարձրագույն կրթություն ունեմ։ Ես վաղ եմ սկսել աշխատել, այդ պատճառով 9-րդ դասարանից թողել եմ դպրոցը։ Հետո ուշքի եկա, որոշեցի այնուամենայնիվ ավարտել, որպեսզի միջնակարգ կրթության վկայական ունենամ»,-նշել է արտիստուհին։

Նա հավաստիացրել է, որ այն ամենը, ինչի

մասին գրել է, բացարձակ ճշմարտություն է։ Վարդան հույս է հայտնել, որ այդ տեղեկությունները հնարավորություն կտան իրեն փոքր-ինչ ավելի լավ ճանաչել։ Խոստացել է գրել իր պատմության շարունակությունը՝ հետևորդների համար մտածած խաղի շրջանակում։

Ավելի վաղ Վարդան գրավել էր երկրպագուների ուշադրությունը՝ ինտուիցիան ստուգող խաղով։

«10 փաստ իմ մասին, որոնցից մեկը սուտ է։ Գուշակեք՝ որը։ 1․ Իմ անունը թարգմանաբար նշանակում է Վարդ։ 2․ Ես ընտանիքում 6-րդ երեխան եմ։ 3․ Ավելի քան 10 տարի ես միս չեմ ուտում։ 4․ Ես երկու բարձրագույն կրթություն ունեմ։ 5․ Ես դաջվածքներ չունեմ։ 6․ Ես սիրում եմ վազել։ 7․ Իմ հասակը 164 սմ է,  քաշս՝ 60 կգ։ 8․ Չեմ ծխում։ 9․ Օրս սկսում եմ սուրճով։ 10․ Ես վինտաժային զարդերի հավաքածու ունեմ։

Հ․Գ․ Գրեք, թե որ կետն է սուտ և, թե ինչու եք այդպես կարծում»։ Այսպիսով, առջևում դեռ 5 կետ կա։

Նշենք, որ հայտնի պարուհին ամուսնացել է անցած տարի։ Նա մինչև վերջերս թաքցնում էր իր ընտրյալին և համատեղ լուսանկարներ չէր հրապարակում։ Սակայն ամուսնությունից հետո Վարդան վերջապես ցույց տվեց, թե ով է նա։ Վարդայի լուսանկարներին հաջորդող մեկնաբանություններում ամենաշատ հնչող հարցը վերաբերում էր ամուսնու ազգությանը։ Շատերը համոզված էին, որ նա հայ է։ Վարդան սովորաբար հարցին չէր պատասխանում, բայց մի օր խոստովանեց, որ ընտրյալը ռուս է։

Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի և մասսայական հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Ձողի վրա պարի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։

Լրահոս
0