ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Երևանից Մոսկվա ևս երեք հատուկ չվերթեր են իրականացվել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտնում է, որ երեկ՝ օգոստոսի 29-ին, կատարվել են Երևան-Կրասնոդար, Երևան-Միներալնիե Վոդի, Երևան-Մոսկվա թռիչքները։
«Ընդհանուր առմամբ, համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից Ռուսաստան են մեկնել 6350 քաղաքացի»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքների շրջանակում Հայաստանից առաջիկա օրերին ևս 20 չվերթ կիրականացվի Երևանից և Գյումրուց։
Ռուսաստան մեկնելու ցանկություն ունեցողները պետք է գրանցվեն։ Տեղերի քանակը սահմանափակ է: Ցուցակները կձևավորվեն գրանցումների հիման վրա։