Կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել. երկուսն էլ ութսունն անց են եղել

© Sputnik / Asatur YesayantsМедицинский персонал инфекционной больницы Норк
Медицинский персонал инфекционной больницы Норк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով արձանագրվել է մահվան երկու դեպք։

Лаборант держит в руках пробирку с пробой на антитела к COVID-19 - Sputnik Արմենիա
Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են արձանագրվել. մանրամասներ

«Կորոնավիրուսի հետևանքով մեկ տղամարդ և մեկ կին է մահացել։ Տղամարդը եղել է 85 տարեկան, իսկ կինը` 84։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 268 է:

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում:

Կորոնավիրուսի թվերն աշխարհում. «հակավարկանիշի» որ հորիզոնականում է Հայաստանը

Այսպիսով` վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 31 նոր դեպք և 72 առողջացած։

Լրահոս
0