Հայաստանում մեկ օր անձրև, ամպրոպ ու քամի կլինի. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsДождь в Ереване
Дождь в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպաբեր ամպերը կշրջանցեն մայրաքաղաք Երևանը։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև սեպտեմբերի 4-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ օդի ջերմաստիճանն այսօր և վաղն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

© official site of the MES of RAԵղանակի կանխատեսում
Հայաստանում մեկ օր անձրև, ամպրոպ ու քամի կլինի. եղանակի տեսություն - Sputnik Արմենիա
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն աշնան առաջին օրը ցերեկային ժամերին կհասնի +36–ի։

Հնդկաստանում ջրհեղեղ է. 17 մարդ է մահացել

Լրահոս
0