ԱԷԿ–ում հայտնված կոնյակն ու նոր տնօրենի վերաբերմունքը․ ինչ են պատմում Մարտիրոսյանի մասին

© Sputnik / Aram Nersesyan День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн
 День Армии в Мемориальном комплексе Ераблур (28 января 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Sputnik Արմենիայի՝ ԱԷԿ-ին մոտ կանգնած աղբյուրը հետաքրքիր մանրամասներ է պատմել նորանշանակ գործադիր տնօրենի աշխատանքային առաջին օրերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում ժողովրդի հետ շփվող, աշխատակիցներին վերևից չնայող պաշտոնյաները դեռ շարունակում են զարմանալի թվալ, երբեմն էլ հիացնել հասարակությանը։ Թեպետ նոր իշխանության հիմնական «ֆիշկան» «մենք ձեզնից մեկն» ենք կեցվածքն էր, այնուամենայնիվ, պաշտոնյայի հայտնվելը տրանսպորտում կամ հերթի մեջ` դեռ եզակի երևույթ է մեր երկրում։

Ваграм Петросян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի նորանշանակ գործադիր տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը, աշխատանքային առաջին իսկ օրը հասցրել է զարմացնել ԱԷԿ աշխատակիցներին։

Sputnik Արմենիայի՝ ԱԷԿ-ին մոտ կանգնած աղբյուրը պատմեց, որ առավոտյան, երբ ԱԷԿ աշխատակիցները հերթ կանգնած սպասելիս են եղել, որ յուրաքանչյուրն իր քարտով գրանցվի ու ներս մտնի, նկատելով մոտեցող նոր տնօրենին, հետ են քաշվել, որ վերջինս առանց հերթի, մինագամից կարողանա ներս մտնել։ Մարտիրոսյանին դուր չի եկել աշխատողների՝ իրեն առանձնացնելու այս քայլը։ Նա հրաժարվել է անհերթ մտնել՝ ասելով, որ այստեղ բոլորի գործն էլ կարևոր է, ինքն էլ բոլորի պես հերթ կկանգնի։

Նոր տնօրենի դրած հավասարության նշանը դեռ չմարսած` ժամեր անց աշխատակիցները կրկին զարմանք են ապրել. նա բոլորի պես իջել է ճաշարանում ճաշելու։ Ավելին՝ այստեղ էլ է կրկնվել պահակակետի պատմությունը։ Աշխատակիցները փորձել են Մարտիրոսյանին ազատել հերթ կանգնելու ձանձրալի պարտականությունից։ Նա, սակայն, կրկին հրաժարվել է, ապա ճշտել՝ ով է վերջինը։

«Շպիոնների» հայտնաբերում, կադրային ջարդ, թե՞... ի՞նչ է կատարվում ԱԱԾ–ում

Իսկ ամենազավեշտալին «կոնյակ-բոմբոներկի» պատմությունն է։ Աշխատակիցներից մեկը փորձել է շնորհավորել նորանշանակ տնօրենին՝ նրա սենյակում թանկարժեք կոնյակ դնելով։ Թվում է՝ ոչ մի տարօրինակ կամ արտառոց բան չկա․ մենք՝ հայերս, սիրում ենք միմյանց շնորհավորելիս կոնյակ նվիրել, դե, շնորհքի, վերաբեմունքի խնդիր է։ Բայց այստեղ մի նրբություն կա․ ԱԷԿ-ի տարածքում ոգելից խմիչիքի առկայությունը խստիվ արգելվում է։ Հենց այս կարևոր սահմանափակման խախտումն է, որ առաջին պահին խիստ բարկացրել է նորընտիր տնօրենին։ Սակայն հետո ըմբռնումով մոտենալով աշխատակիցների շնորհավորանքին՝ Մարտիրոսյանն արգելել է նման երևույթների կրկնությունը ռազմավարական կարևորություն ունեցող իրենց հիմնարկում։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Հայկական ԱԷԿ–ի կյանքը երկարացնելու «բաղադրատոմսը» պատրաստ է. մրցույթ է սպասվում

Իրականում Մարտիրոսյանի պահվածքում որևէ արտառոց բան չկա։ Ուղղակի մենք տարիներով հակառակին ենք ականատես եղել։ Հուսանք՝ երկար չենք սպասի այն օրվան, երբ նման վերաբերմունքը վերադասի կողմից համատարած բնույթ կկրի և կդադարի զարմացնել որևէ մեկին։

Հիշեցնենք, որ Էդվարդ Մարտիրոսյանը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գործադիր տնօրեն է նշանակվել 2020-ի օգոստոսի 12-ին։

Մինչ այդ՝ 2018 թվականի հոկտեմբերին, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տնօրենի տեղակալ։

2019 թվականի սեպտեմբերի 19-ին, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո, ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ մարտի 19-ին՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն:

2020 թվականի հունիսի 8-ին ազատվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից։

Այժմ արդեն պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ. Փաշինյանը ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала