Չկա փող, չկա նաև մասնագետ. ինչ է պետք Հայաստանում որակյալ ծառայության համար

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցРабота "Московской межбанковской валютной биржи" (ММВБ)
Работа Московской межбанковской валютной биржи (ММВБ) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հանրային ոլորտի ծառայողների, այդ թվում նաև ՍԴ անդամների ընտրությանը։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հանրային ծառայությունը հրապուրիչ չէ, որովհետև աշխատավարձը շատ ցածր է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը` անդրադառնալով ոլորտի մասնագետների սղության խնդրին։

«Երբ վերացնում ես բոլոր տեսակի կոռուպցիոն ռիսկերը, վերացնում ես այսպես կոչված սև մեխանիզմները, որոնցով անձը կարողանում է գումար վաստակել և պրոֆեսիոնալի համար չես ապահովում այնպիսի աշխատավարձ, որը կմղի նրան դեպի հանրային ծառայություն, դա արդեն խնդիր է»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով` Հայաստանում մեծ չէ այն մարդկանց քանակը, որոնք կցանկանան համալրել պետական հանրային ծառայության համակարգը։ Հանձնաժողովի նախագահն այս հանգամանքով է պայմանավորում նաև ՍԴ–ի դատավորների թեկնածուների սակավությունը։

Восстановительные работы в общине Айгепар, Тавушская область - Sputnik Արմենիա
Լավ աշխատավարձով գործ կա. Տավուշի ճանապարհների ու տների շինարարներն աշխատողներ են փնտրում

«Այն թեկնածուները, որոնք ներկայացված են, ունեն ժողովրդավարական այն արժեքները, որոնք ընդունելի և հասկանալի են հանրության համար։ Երբ խոսում ենք վստահելիության մակարդակի մասին, պետք է հաշվի առնել մի հանգամանք․ այդ պրոֆեսիոնալիզմը, բարոյական հատկանիշները, անձի դիրքորոշումը և սկզբունքայնությունը հնարավորություն տալի՞ս են իրացնել այն սահմանադրական արժեքները, որոնք նախատեսված են։ Իմ կարծիքով` թույլ են տալիս»,– ասաց նա։

Իսկ հասարակության համատարած վստահությունն ու ամբողջ հանրության միասնական դիրքորոշումը, նրա դիտարկմամբ, ուտոպիա է, նման բան որևէ թեկնածուի ու որևէ պաշտոնի դեպքում չի լինում։

Այդուհանդերձ, Վլադիմիր Վարդանյանն իր խոսքում շեշտեց, որ իշխող քաղաքական ուժի ներկայացրած թեկնածուների վերաբերյալ հանրության ճնշող մեծամասնությունը դրական է արտահայտվել։

Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար

Լրահոս
0