Հայաստանի մարզային հիվանդանոցները կապահովվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով

© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարությունНовые автомобили УАЗ скорой помощи для областей Армении
Новые автомобили УАЗ скорой помощи для областей Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Շտապօգնության ավտոմեքենաների ամենամեծ խմբաքանակը կստանան Տավուշի ու Սյունիքի մարզերը, մյուս մարզերին կբաշխվի 1-2 ավտոմեքենա։

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի մարզային բուժհաստատությունները կստանան ժամանակակից բուժսարքավորումներով հագեցած շտապօգնության 20 ավտոմեքենաներ։ Այս մասին որոշում ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։

 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, նախագիծը ներկայացնելով, նշեց, որ որոշման հրատապությունը պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակով։ Իսկ մարզերին փոխանցվող ավտոմեքենաները, հաշվի առնելով բարդ ռելիեֆը, բարձր անցողականությամբ ապահովված ամենագնացներ են։

«2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակում ձեռք է բերվել թվով 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, և դրանք հագեցվել են բժշկական սարքավորումներով ու պարագաներով»,– ասաց փոխնախարարը։

Ձեռք բերված ավտոմեքենաները մարզային ԲԿ–ներին են տրամադրվելու որպես նվիրատվություն` պարտադիր պայման սահմանելով, որ դրանք պետք է օգտագործվեն բնակչության բուժսպասարկման նպատակով։

Շտապօգնության ավտոմեքենաների ամենամեծ խմբաքանակը կստանա Տավուշի մարզը` 5 ավտոմեքենա, Սյունիքը կստանա 3 մեքենա, մյուս մարզերին կբաշխվի 1-2 ավտոմեքենա։

Լրահոս
0