The Lancet-ը հրապարակել է COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութի հետազոտության արդյունքը

© Sputnik / Владимир Песня / Անցնել ֆոտոբանկПервая в мире зарегистрированная вакцина от коронавируса COVID-19 "Спутник V"
Первая в мире зарегистрированная вакцина от коронавируса COVID-19 Спутник V - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հոդվածում նշվում է, որ ռուսական պատվաստանյութը պատվաստանյութի շնորհիվ իմունային պաշտպանությունը կլինի առավել երկարաժամկետ:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն արդյունավետ է ոչ միայն հիվանդության դեմ պայքարում, այլև անվտանգ է կիրառման համար։ Ուսումնասիրության նման արդյունքներ է հրապարակել The Lancet հեղինակավոր բժշկական ամսագիրը։

Կլինիկական փորձարկումների առաջին երկու փուլերը հաստատել են, որ Sputnik-V պատվաստանյութն անվտանգ է, երկարաժամկետ իմունիտետ և 100%–անոց արդյունք է ապահովում, օրգանիզմը չի «մերժում» դեղամիջոցը։

«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի գլխավոր տնօրենը պարզաբանել է, որ The Lancet–ի այդ հրապարակումը սպառիչ պատասխան է տալիս Ռուսաստանի դեմ ուղղված հարցերին, որոնք ի հայտ էին եկել աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման պահից ի վեր։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 11-ին ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը։ ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։ Պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Испытание вакцины против COVID-19  в России - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետությունն ապացուցված է. Պուտինը` դստեր մասին

Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը քաղաքացիական շրջանառության մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին։ Այն կոչվել է «Սպուտնիկ V»։

Թրամփին պատմել են ռուսական պատվաստանյութի մասին

Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան օգոստոսի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ հայտնել էր, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ձեռք բերելու ցանկություն է հայտնել 27 երկիր։  Գամալեայի անվան կենտրոնում մշակված դեղամիջոցը ձեռք բերելու ցանկություն են հայտնել Բելառուսը, Ադրբեջանը, Բրազիլիան, Վենեսուելան և Ղազախստանը: Պատվաստանյութի արտադրության համար երեք արդյունաբերական հարթակ է ընտրվել։ Պուտինը նշել է, որ ռուսական պատվաստանյութը ստացող առաջին երկրներից մեկը կլինի Բելառուսը:

Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին

«Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը պատրաստվում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլն իրականացնել տարբեր երկրներում, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում, Բրազիլիայում ու Ֆիլիպիններում։ Նաև ուզում է մի շարք երկրներում զանգվածային արտադրություն սկսել տեղական ինքնավար հիմնադրամների հետ, այդ թվում՝ Հնդկաստանում, Հարավային Կորեայում ու Բրազիլիայում։ Լրացուցիչ մշակվում է պատվաստանյութի արտադրության հնարավորությունը Սուդյան Արաբիայում, Թուրքիայում ու Կուբայում։

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 5-7-ը կսկսեն կամավորներին պատվաստել կորոնավիրուսի դեմ։ Պատվաստումը կիրականացվի 9-10 կլինիկաներում։

Ինչ ազդեցություն և հետևանք է թողնում  COVID-19-ի դեմ ռուսական պատվաստանյութը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала