Գողը` տնից. Գյումրու դեպոյի փականագործը գիշերը փորձել է բարձր լարման էլեկտրամալուխ գողանալ

© Photo : press office of the SCRГюмрийское депо ЮКЖД
Гюмрийское депо ЮКЖД - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն են նկատել, որի մասին հայտնել են ոստիկանություն։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը կանխվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու լոկոմոտիվային դեպոյում գտնվող էլեկտրաքարշից էլեկտրական մալուխ գողանալու փորձը: Տեղեկությունը հայտնում են ՀԿԵ–ի մամուլի ծառայությունից։

Полицейский автомобиль на улице Вардананц - Sputnik Արմենիա
Երևանում գողություն կատարած 56-ամյա կինը բերման է ենթարկվել

Նշվում է, որ երկաթուղու անվտանգության ծառայության աշխատակիցները կեսգիշերին մոտ դեպոյի տարածքում կասկածելի ակտիվություն են նկատել, որի մասին հայտնել են ոստիկանություն և դեպքի վայր ժամանած ոստիկանների հետ համատեղ շրջապատել են տարածքը:

«Դեպքի վայրում հայտնաբերված անձը N1356 էլեկտրաքարշից կտրել է 22 մետրանոց բարձր լարման էլեկտրամալուխը և պատրաստվում էր այն դուրս հանել դեպոյի տարածքից: Միջադեպի արդյունքում ընկերությունը զգալի նյութական վնաս է կրել»,–նշված է ՀԿԵ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Լոռու մարզում 28–ամյա կինը նույն տնից 4 անգամ գողություն է արել. մանրամասներ

Ոստիկանության և ընկերության անվտանգության ծառայության համատեղ ջանքերով ձերբակալվել է կասկածյալը, որը դեպոյի փականագործն է:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն բարձր է գնահատում ոստիկանության օպերատիվ արձագանքը և ընկերության անվտանգության ծառայության հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Երևանում տերմինալներից գողություն անելու հարցում «մասնագիտացած» խումբ է բացահայտվել

Լրահոս
0