Ինչպես տարբերել որակյալ լուծվող սուրճը անորակից

© Sputnik / Asatur YesayantsРастворимый кофе
Растворимый кофе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մասնագետը նաև բացատրել է սուրճը ճիշտ պահելու ձևերը, որոնք կօգնեն պահպանել դրա համային որակները:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Լուծվող սուրճի որակը կարելի է ստուգել սառը ջրի օգնությամբ։ Այս մասին «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությանը ասել է արտադրանքի որակի տեսչության մասնագետ Նինա Զայցևան:

Инсулин - Sputnik Արմենիա
Գիտնականները պարզել են շաքարային դիաբետի զարգացման հիմնական պատճառը

Նրա խոսքով ՝ եթե սառը ջրում սուրճը լուծում եք և հատակին նստվածք է առաջանում, ապա դա խոսում է սուրճի տեխնոլոգիայի խախտման կամ աղացած հավելումների ավելացման մասին, ասենք՝ բոված հացահատիկային կուլտուրաների։ Այս ամենը դրա ցածրորակ լինելու մասին է խոսում։

«Որակյալ լուծվող սուրճը պետք է ամբողջությամբ լուծվի ինչպես տաք, այնպես էլ սառը ջրում»", - նշել է Զայցևան:

Մասնագետը խորհուրդ է տալիս սուրճը պահել հերմետիկ փակվող կափարիչով, քանի որ բարձր խոնավության դեպքում այն կորցնում է իր համային որակները։ Իսկ քանի որ սուրճը կլանում է հոտերը, ապա այն պետք է հեռու պահել հոտավետ մթերքներից։

Գիտնականները պարզել են` ինչն է իջեցնում զարկերակային ճնշումը

Լրահոս
0