Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ բարձրացել է

© Sputnik / Andranik GhazaryanОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 3-ի համեմատ բարձրացել է 5 սանտիմետրով:

«Արմենպրեսի» ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից տեղեկացրել են, 2020 թվականի սեպտեմբերի 2-ին Սևանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 68 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 63 սանտիմետր նիշի դիմաց:

Чайки на озере Севан - Sputnik Արմենիա
Դեղին ավազը գեղեցկության համար չէ. Սևանի «Ճայերի կղզում» հարսանիք կազմակերպողները կպատժվեն

Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 138 միլիոն 572 հազար խորանարդ մետր ջուր:

Այս տարվա ընթացքում, հունվարի 9-ից մինչև սեպտեմբերի սկիզբ, Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 166 միլիոն 444 հազար խորանարդ մետր ջուր:

Հիշեցնենք, որ Սևանի ափերի մաքրման աշխատանքներ են իրականացվում։ Ջրի մեջ հայտնված մասնավոր շենք-շինություններն արդեն իսկ գույքագրվել են, տերերն էլ զգուշացվել են դրանք քանդելու իրենց պարտավորության մասին: Հակառակ դեպքում, պետությունն ինքը կքանդի ու այդ աշխատանքի արժեքը կգանձի սեփականատերերից: Իսկ պետության պատկանող շինությունները պետությունն ինքը կքանդի: Այդ նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել, որում հաղթող կազմակերպությունը կհաշվառի, կգույքագրի ու կքարտեզագրի Սևանի ափին 1901.5 նիշից ցածր առկա բոլոր կառույցները:

Սևանա լիճ բաց կթողնվի շուրջ 220 000 մանրաձուկ. Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է սիրել Սևանը

Լրահոս
0