ԿԳՄՍՆ–ն վերակենդանացնում է «Հեքիաթն է կանչում» մանկական հաղորդաշարը. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Շատերին հայտնի «Հեքիաթն է կանչում» վերնագիրը պատահական համընկում չէ։ Նոր նախագիծը հիշեցնում է վաղուց մոռացված հինը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտնում է, որ «Հեքիաթն է կանչում» խորագրով նոր նախագիծ է մեկնարկում։

Նախագծի առաջին թողարկումն արդեն իսկ հասանելի է համացանցում։

Շատերին մանկությունից հայտնի «Հեքիաթն է կանչում» վերնագիրը պատահական չէ։ Նոր նախագիծն իրականում շատ բանով հիշեցնում է վաղուց մոռացված հինը։

Шоу-представление на открытом воздухе театра имени Ачемяна (1 сентября 2020). Гюмри - Sputnik Արմենիա
Աճեմյանցիները 6 ամիս անց «պարտքը» տվեցին երեխաներին. բացօթյա ներկայացում Գյումրիում

Մանկական նոր հաղորդաշարը նույնիսկ սկսվում ու ավարտվում է նույն երաժշտական ձևավորմամբ։ Բայց հայտնի երգն արդեն կատարում է Սոնա Ռուբենյանը։

Նոր նախագիծը, սակայն, ոչ թե հեռուստատեսային, այլ թատերական շարք է, իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ:

Շարքը վարելու է Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Անահիտ Քոչարյանը։

Դպրոցականները պետության հաշվին կապահովվեն բժշկական դիմակներով ու ախտահանիչներով

«Այսօրվանից սկսած ամեն օր ես ձեզ կպատմեմ բոլորիս կողմից սիրված հեքիաթներ, և դուք հնարավորություն կունենաք մեկ անգամ ևս լսելու և տեսնելու, այո, այո, տեսնելու ձեր սիրած հերոսներին ու նրանց արկածները։ Սիրելի փոքրիկներ, հեքիաթներից դուք կսովորեք, թե ինչպիսին պետք է լինի մարդը, ինչպես պետք է ապրի, որ կարողանա հաղթել չարին»,– հաղորդաշարի առաջին թողարկման բացմանն ասում է դերասանուհին։

Այս անգամ նա երեխաներին պատմում է Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, որը համեմվում է որոշ դրվագների բեմականացված տեսարաններով։

Մասնագետները կպարզեն` ինչպես է վարակն ազդել երեխաների, ուսուցիչների և ծնողների վրա

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала