Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Որ Վրաստանը պայմանները կխստացնի, կասկածից վեր է. Մելիքյանը` «կանաչ միջանցքի» մասին

© Sputnik / Asatur YesayantsДжонни Меликян
Джонни Меликян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի տեսակետին և հայ–վրացական սահմանի բացման հեռանկարին։
Մելիքյան. «Վրաստանի տարածքով «կանաչ միջանցքի» ապահովումը պահանջում է լուրջ ռեսուրսներ»

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` Վրաստանի իշխանությունները հաջողությամբ պայքարում են կորոնավիրուսի տարածման դեմ և տարածաշրջանի երկրների համեմատ ունեն բավականին բարվոք ցուցանիշներ, հետևաբար ցանկանում են այդ ֆոնը պահպանել մինչև խորհրդարանական ընտրությունները, որպեսզի նվազագույնի հասցնեն հնարավոր համաճարակային ռիսկերը։

Сотрудники посольства Армении в Грузии доставили необходимую помощь гражданам Армении (23 ноября 2019). КПП «Верхний Ларс» - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիները մնացել են Վերին Լարսում, նրանց շարքում կանայք և երեխաներ կան․ մանրամասներ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, որ հիմա ՌԴ ուղևորափոխադրում չի լինելու. ՌԴ-ն ու Վրաստանը թույլ չեն տալիս։ «Բայց ես ենթադրում եմ՝ շատ երկար չի տևելու, մի ամսվա ընթացքում ռուսների հետ կբանակցենք, վրացիների հետ չենք կարողանալու»,- նշել էր նա։ Սիմոնյանն ասել էր նաև, որ հոկտեմբերի 31-ին Վրաստանում համապետական ընտրություններ են, և վերջիններս երկիրը չեն բացելու, մինչև ընտրությունները չավարտվեն։

«Վրաստանի գործող իշխանությունը վերջին ամիսներին ունեցել է ձեռքբերումներ, նրա վարկանիշը բարձրացել է հակաճգնաժամային գործունեության ընթացքում, հետևաբար թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական գործիչները երկրում կայանալիք ընտրությունները դիտարկում են որպես յուրատեսակ շեմ։ Խոսվում նաև այն մասին, որ սահմանները կարող են փակ մնալ մինչև Նոր տարի, ինչը քիչ հավանական է, բայց որ մինչ խորհրդարանական ընտրություններ պայմանները կխստացվեն, կասկածից վեր է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց վրացագետը։

Մելիքյանի կարծիքով` եթե հետագայում կորոնավիրուսի տարածումը Վրաստանում դուրս գա վերահսկողությունից, գուցե տարբեր գոտիներում հաստատվի կարանտին, օրինակ` Աջարիայում, որտեղ ամռան ամիսներին հաճախեցին մեծ թվով զբոսաշրջիկներ, և հիմնական վարակի ցուցանիշները ստացվում էին հենց այդտեղից, նույնիսկ գրանցվեց ռեկորդային թիվ` մեկ օրում 38 վարակակիր։ Թե ինչպես հակաճգնաժամային քաղաքականությունն ու ընտրությունները կազդեն ընդհանուր վիճակի վրա, ըստ Մելիքյանի, ցույց կտա ժամանակը։

Мужчина проходит мимо велосипеда на площади Республики - Sputnik Արմենիա
Արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի. ԱԺ–ն ընդունեց կառավարության ներկայացրած նախագծերը

Անդրադառնալով Վերին Լարսի անցակետում ՀՀ քաղաքացիների` հաճախակի դարձած կուտակումներին, որոնք ցանկանում են ամեն կերպ Վրաստանի տարածքով հասնել Հայաստան` ակնկալելով «կանաչ միջանցք» երկու երկրների ղեկավարների հնարավոր փոխհամաձայնության արդյունքում, Մելիքյանն ընդգծեց, որ եթե գործեր երկաթգիծը, ապա հարցը գուցեև լուծվեր, ու մարդիկ առանց կանգառի Վրաստանի տարածքով հասնեին Հայաստան, մինչդեռ ավտոճանապարհների վերահսկման հարցը պահանջում է պատշաճ մոտեցում։

«Վարակվածների թվում քիչ չեն եղել հատկապես բեռնատարների վարորդները, որոնք նույնպես կանգնելու իրավունք չունեն, սակայն ինչ–ինչ հանգամանքներից ելնելով` ստիպված են եղել կանգնել ու շփվել մարդկանց հետ, հետևաբար բավականին ռիսկային են»,– նշում է վրացագետը։

Մելիքյանի գնահատմամբ`Վրաստանի տարածքով «կանաչ միջանցքի» ապահովումը պահանջում է լուրջ ռեսուրսներ, քանի որ հարցը դրվելու է այդ երկրի ներքին գործերի նախարարության վրա, և որքան էլ երկու երկրների միջև լինեն բարիդրացիական հարաբերություններ, միևնույնն է`առաջնայինը Վրաստանի շահերն են, առավել ևս, որ կա նաև մյուս հարևանի` Ադրբեջանի խնդիրը, որը նույնպես կարող է նման առաջարկով հանդես գալ իր քաղաքացիների համար։ Ըստ Մելիքյանի` Վրաստանի մոտեցումն այս հարցում խիստ է, ու եթե սահմանը փակ է, ապա այն փակ է բոլոր հարևանների համար։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала