Եթե հիմա ընկնես, դիտումները կավելանան. ինչպես է Փաշինյանն անցկացնում հանգստյան վերջին օրը

© Sputnik / Aram NersesyanМартунинский коневод Тигран Багишджанян
Мартунинский коневод Тигран Багишджанян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Նիկոլ Փաշինյանն իր արձակուրդի վերջին օրն ընտանիքի հետ անցկացնում է Մարտունիում` հետաքրքիր զբաղմունքով։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձակուրդի վերջին օրը Մարտունիում է։ Նա Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթեր է մտել և ցուցադրում է` ինչպես է ժամանակն անցկացնում։

«Հայտնի Տիգրան Բաղիշջանյանի «Ասպ» ակումբում ենք։ Տիգրանն ուղեկցում է մեզ, զբոսնում ենք Սևանա լճի ափով։ Շատ հաճելի զբոսանք է»,–ասում է Փաշինյանը։

Նա այնտեղ է ընտանիքով` կնոջ և աղջիկների հետ։ Փաշինյանի հետ ձի է վարում նաև նրա դուստրը` Շուշանը, որն ի պատասխան հոր հարցի, թե լա՞վ է ամեն ինչ, ասում է` այո, բայց մի քիչ դանդաղ է ձին գնում։

Փաշինյանը կատակում է մյուս դստեր հետ, որը նույնպես ձի է վարում։ «Եթե հանկարծ ընկնես ուղիղ եթերում, մեր դիտումները կտրուկ կավելանան»,–ասում է նա։

Վարչապետը հիշեցնում է նաև, որ վաղվանից անցնելու է գործի։

Հիշեցնենք, որ մինչ այս Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզի Աղջկա բերդ, ինչպես նաև եղել Լոռվա բերդում։  Նիկոլ Փաշինյանն արձակուրդում է մինչև սեպտեմբերի 4-ը։ Այս ընթացքում նրան փոխարինում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала