Ստեփանակերտի շենքերի տանիքները գույներ կստանան. տեսանյութ

Բաժանորդագրվեք
Այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել Ստեփանակերտի 34 շենքերի տանիքները։ Ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 514 մլն դրամ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ առաջիկա 3 տարիների ընթացքում Ստեփանակերտի` հերթացուցակներում գտնվող բոլոր շենքերի տանիքները կապիտալ կվերանորոգվեն։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Ինչպես որոշեցին անկախության և ինքնորոշման տարբերությունը. Կոսովոյին կարելի է, Արցախին` ո՞չ

«Ինչպես և խոստացել էի: Այս տեմպով 3 տարում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի՝ հերթացուցակում գտնվող շենքերի տանիքների կապիտալ վերանորոգումը»,–նշված է Հարությունյանի Facebook սոցցանցի պաշտոնական էջում։

Նա հայտնել է նաև, որ ազբոշիֆերի փոխարեն շենքերի տանիքների ծածկն իրականացվում է գունավոր, մետաղյա որակյալ թիթեղով: Բացի այդ, զուգահեռ կբարեկարգվեն նաև շենքերի շքամուտքերն ու բակերը:

Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ շինարարական աշխատանքները մեկնարկել են. այս տարի նախատեսվում է կապիտալ վերանորոգել 34 շենքերի տանիքները։ Ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 514 մլն դրամ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала