Զավենի մայրիկը. Լենա Նազարյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

© Photo : Facebook / Lena NazaryanВице-спикер НС Лена Назарян с сыном и мужем
Вице-спикер НС Лена Назарян с сыном и мужем - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովի փոխնախագահն առաջին անգամ է սոցցանցի իր էջում հրապարակում որդու լուսանկարը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը նորածին որդու հետ լուսանկար է հրապարակել։

Facebook սոցցանցում հրապարակված լուսանկարին կից Նազարյանը գրել է. «Այսուհետ նաև Զավենի մայրիկ»:

Օգտատերերին շատ է դուր եկել լուսանկարը, և նրանք շնորհավորել են Նազարյանին` ասելով, որ գեղեցիկ բալիկ ունի։

Նշենք, որ նրա առաջնեկը լույս աշխարհ էր եկել հուլիսի 21-ին։ Նրանց` հիվանդանոցից դուրսգրման օրը Նազարյանի ամուսինը` պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, Facebook սոցցանցի իր էջում լուսանկար էր հրապարակել կնոջ և առաջնեկի հետ։ Նա տեղեկացրել էր, որ այսուհետ նրանք երեքով են։

Հայ ամուսնուն թողել է երեխաների մոտ․ ինչպես է Աննա Խիլկևիչը մենակ հանգստանում. լուսանկար

37–ամյա Լենա Նազարյանը Նարեկ Բաբայանի հետ ամուսնացել է 2015թ․-ի աշնանը։

Լրահոս
0