Կնոջը սպանել է, դին նետել աղբանոցը. Արմավիրում 50-ամյա տղամարդ է կալանավորվել

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել ֆոտոբանկНаручники на двери клети для скамьи подсудимых в зале суда
Наручники на двери клети для скамьи подсудимых в зале суда - Sputnik Արմենիա
Դեպքը տեղի է ունեցել 2015-ին Ռուսաստանում։ Գործի նախաքննությունն արդեն ավարտվել է և ուղարկվել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik․ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Արմավիրի մարզում կալանավորվել է 50-ամյա բնակիչ` սպանություն կատարելու կասկածանքով։

Следственный комитет Армении  - Sputnik Արմենիա
ՀՖՖ ակադեմիայից 98 մլն դրամի յուրացում կատարելու դեպքով 2 անձի մեղադրանք է առաջադրվել

Դեպքը տեղի է ունեցել 2015-ի հոկտեմբերի 7-ին կամ 8-ին Ռուսաստանի Լենինգրադի մարզի Տոսնոյի շրջանում։ Տղամարդը իր ծանոթ կնոջ հետ անձնական խնդիրների պատճառով առաջացած վեճի ընթացքում՝ բութ առարկայով, պտուտակահանով և էլեկտրաշոկային զենքով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Կինը մահացել է: Օրեր անց՝ հոկտեմբերի 12-ին, նրա դին հայտնաբերվել է տարածաշրջանի կենցաղային թափոնների աղբանոցում՝ նավթամուղային խողովակաշարերի տեխնիկական վայրէջքի գծային հատվածում:

«Դուբայ Շոփի» հիմնադիր տնօրենի ընկերը որսի ժամանակ կրակել է նրա գլխին

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 50-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ընկերոջս վրեժն էի լուծում․ Թաթարստանում գործարարի սպանած Արայիկ Միրզոյանը ցուցմունք է տվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала