Արմավիրում հիմնանորոգվում են գլխավոր ճանապարհները. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետի հրապարակած տեսանյութը «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից է, որն այս անգամ պատմում է Արմավիրի մարզում իրականացվող շինաշխատանքների մասին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել «Կառուցենք Հայաստանը նորովի» շարքից։ Այս անգամ վարչապետը ներկայացրել է Արմավիրի մարզում ընթացող աշխատանքները։

Կառուցենք Հայաստանը Նորովի - Sputnik Արմենիա
Կառուցենք Հայաստանը նորովի. կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին

Հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2․07 կմ հատվածը։ Ծրագրի արժեքը 983․4 մլն դրամ է: Ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել է մոտ 30 տարի առաջ:

Գյուղերում միջավայրը ժամանակակից դարձնելու խնդիր կա. ի՞նչ տարբերակ է առաջարկում Փաշինյանը

Բացի այդ, հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում Ս3-11, Հ-15-Նալբանդյան, Նոր Կեսարիա-Մ-5 ճանապարհի 3 հատվածներում, որի արժեքը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ: Այստեղ ևս վերջին 30 տարում համալիր շինարարական աշխատանքներ չեն կատարվել:

Ինչպես են վերականգնվում սահմանապահ գյուղերը. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել

Լրահոս
0