https://armeniasputnik.am/20200909/Aj-finansavarkayin-ev-byujetayin-harceri-handznajoghovi-naxagahi-hamar-LHK-n-teknacu-uni-24407117.html
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի համար ԼՀԿ–ն թեկնածու ունի
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի համար ԼՀԿ–ն թեկնածու ունի
«Լուսավոր Հայաստանը» հայտնել է, թե ում են առաջարկում Մանե Թանդիլյանի փոխարեն։ 09.09.2020, Sputnik Արմենիա
2020-09-09T20:35+0400
2020-09-09T20:35+0400
2020-09-09T20:51+0400
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1411/24/14112447_0:17:1501:866_1920x0_80_0_0_7d9f89c85609fcd410759d140b2d8833.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1411/24/14112447_0:54:1501:996_1920x0_80_0_0_aba03540da632b2ea1f568134870c941.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, քաղաքականություն, արկադի խաչատրյան, «լուսավոր հայաստան» կուսակցություն, մանե թանդիլյան, աժ (ազգային ժողով), հրաժարական
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի համար ԼՀԿ–ն թեկնածու ունի
20:35 09.09.2020 (Թարմացված է: 20:51 09.09.2020) «Լուսավոր Հայաստանը» հայտնել է, թե ում են առաջարկում Մանե Թանդիլյանի փոխարեն։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. ԼՀԿ-ն տեղեկացնում է, որ կուսակցության կառավարման խորհրդի որոշման համաձայն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում արդեն իսկ թեկնածու ունի։ Խմբակցությունը պատրաստվում է առաջադրել Արկադի Խաչատրյանի թեկնածությունը։
Խաչատրյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ընտրվել է 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակով, այժմ ՀՀ ԱԺ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի անդամ է:
Նա 2012թ.-ից առ այսօր ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս է, 2018թ.-ից դասախոսում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (РАУ) քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնում:
«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում». Մարուքյանն արձագանքել է Թանդիլյանի որոշմանը
2015-2019թթ. աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես ԿԲ խորհրդի անդամ, եղել է նաև ԿԲ նախագահի խորհրդական։ Հանդիսացել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Հիշեցնենք` Արկադի Խաչատրյանը փոխարինում է պատգամավորական մանդատը վայր դրած Մանե Թանդիլյանին։ Օգոստոսի 14-ին Թանդիլյանը հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է մանդատից։