Հրազդանի ներքին ջրանցքում ականանետ է հայտնաբերվել

© Photo : official site of the MoD of RAАрмянский военнослужащий на тренировках по стрельбе
Армянский военнослужащий на тренировках по стрельбе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Հայտնաբերված ականանետը ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հրազդանի ներքին ջրանցքում ականանետ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Внедорожник на трассе близ села Джрадзор Ширакской области - Sputnik Արմենիա
Պայթեցման աշխատանքներ. Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը փակ է լինելու

«Սեպտեմբերի 8-ին, ժամը 17:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ ջրանցքում, ականանետ է հայտնաբերվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ Մալաթիայի փողոցի թիվ 21/2 հասցեում՝ Հրազդանի ներքին ջրանցքում, հայտնաբերվել է ՁՀՆ-7 տիպի ականանետի արկ։

Ինժեներասակրավորական խումբն արկը տեղափոխել է անվտանգ տարածք՝ հետագա վնասազերծման։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала