Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. կա զոհ և վիրավոր

© Sputnik / Asatur YesayantsПолиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Subaru մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհին մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1–ը` տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է shamshuyan.com–ը։

Два медицинских центра Араратской области полностью заняты борьбой с коронавирусом (1 июля 2020). - Sputnik Արմենիա
Արագածոտում տեղի ունեցած ավտովթարից մեկ մարդ է մահացել. տուժածների մեջ 5–ամյա երեխա կա

«Ժամը 17:40-ի սահմաններում Subaru մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 182.3-րդ կիլոմետրում՝ ոլորապտույտ ճանապարհագոտում, դեռևս անհայտ հանգամանքներում մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում»,–գրում է կայքը:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օրենսգրքի 242–րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ինչ տեսք ունի Վրաստանում միկրոավտոբուսի սարսափելի վթարի վայրը․ տեսանյութ

Լրահոս
0