ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն արձակուրդ է գնում։ Համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 14-18-ը ներառյալ»,–ասված է վարչապետի որոշման մեջ:
Տեղեկացվում է, որ Զարուհի Բաթոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը:
Ինչու են մանկատան շրջանավարտներն անհավասար իրավիճակում հայտնվել. Բաթոյանի մեկնաբանությունը