Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը

Այսօր տեղեկատվական հոսքն այնքան մեծ է, որ հիշողության հետ խնդիրներ են առաջանում նույնիսկ երիտասարդների շրջանում։ Հիշողությանը լավացմանը կարող են նպաստել ոչ միայն մարզումները, այլև որոշ մթերքներ։

Մասնագետներն առանձնացրել են որոշ մթերքներ, որոնք բարերար ազդեցություն են թողնում հիշողության լավացման վրա։

Բրոկոլի

Այս բանջարեղենը մեծ քանակությամբ К, С և B խմբի վիտամիններ է պարունակում, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում հիշողության վրա։ Բացի այդ, С վիտամինն օգնում է ուղեղը պաշտպանել ազատ ռադիկալների ներգործությունից։

Լոլիկ

Լոլիկը ևս մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում։ Այն նաև С վիտամինի և լիկոպինի աղբյուր է հանդիսանում։ Լիկոպինն էապես դանդաղեցնում է ուղեղի, սրտի և այլ օրգանների հիվանդությունների զարգացումը։

Դդմի սերմ

Դդմի սերմերում առկա են В խմբի վիտամիններ, ինչպես նաև մագնիում և սելեն։ Այդ տարրերը բարենպաստ ազդեցություն են թողնում նյարդային համակարգի վրա և օգնում են ավելի լավ յուրացնել ինֆորմացիան։

© Sputnik / Armenuhi MkhoyanԴդմի սերմեր
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը - Sputnik Արմենիա
Դդմի սերմեր

Հունական ընկույզ

Այս մթերքը համարվում է «ուղեղի իսկական խթանիչ»։ Այն պարունակում է մեծ քանակությամբ ճարպաթթուներ, որոնք լավացնում են հիշողությունն ու ճանաչողական ունակությունները։ Հունական ընկույզի մեջ շատ են կալիումն ու մագնեզիումը։

© Sputnik / Asatur YesayantsՀունական ընկույզ
Հիշողությունը պետք է ոչ միայն մարզել, այլև ճիշտ սնել․ 5 մթերք, որոնք կօգնեն լավացնել միտքը - Sputnik Արմենիա
Հունական ընկույզ

Կակաո

Կակաոն խորհուրդ է տրվում խմել մտավոր ծանր աշխատանքից առաջ։  Կակաոյի հատիկները տրիպտոֆան և ֆլավանոիդներ են պարունակում, որոնք լավացնում են ուղեղի աշխատանքը։

Փորձագետների կարծիքը ներկայացրեց «Ռիդուսը»։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала