Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով երկու կին և մեկ տղամարդ են մահացել

© Sputnik / Илья Питалев / Անցնել մեդիապահոցПульсоксиметр на пальце пациента
Пульсоксиметр на пальце пациента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահվան 3 դեպք է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Мужчина в защитной маске в вагоне метро в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը վատացել է․ բնակչությանն sms–ներ են ուղարկել

«Պացիենտները եղել են 57 (կին), 59 (տղամարդ) և 63 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,–նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 280 է:

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45 503 դեպք, որոնցից 41 434-ն առողջացած, 909-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 231 259 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3 450 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 177 նոր դեպք: 

Ոչ մի հարսանիք ու հոգեհանգստյան կարգ. Վրաստանը խստացնում է սահմանափակումները

 

 

Լրահոս
0