«Կհանդիպենք»․ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայում ողջունել է ռուս գործընկերոջը

© Sputnik / Asatur Yesayants Генрих Мхитарян (23 мая 2018). Еревaн
 Генрих Мхитарян  (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեքսեյ Միրանչուկը տեղափոխվել է իտալական «Ատալանտա», որը ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի համար 14,5 միլիոն եվրո է վճարել։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կապիտան Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսեյ Միրանչուկին՝ իտալական A Սերիա տեղափոխվելու կապակցությամբ: Մխիթարյանը ռուս գործընկերոջը դիմել է տեսակապով, որն ապահովել է հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը:

«Ողջույն, Ալեքսեյ։ Շնորհավորում եմ քեզ «Ատալանտա» տեղափոխվելու կապակցությամբ։ Հուսով եմ՝ ճիշտ ընտրություն ես կատարել։ Քեզ երջանկություն եմ մաղթում, հաջողություններ, և, իհարկե, հաջողություն։ Հուսով եմ՝ քեզ կդրսևորես այնպես, ինչպես Ռուսաստանում։ Կհանդիպենք»,-ասել է Մխիթարյանը։

Ալեքսեյ Միրանչուկը տեղափոխվել է իտալական «Ատալանտա», որը ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի համար 14,5 միլիոն եվրո է վճարել։

Մխիթարյանը դավաճան չէ. ինչու են դավադրություններ փնտրում Հենրիխի` խաղին չմասնակցելու մեջ

Օգոստոսի վերջին Մխիթարյանը պաշտոնապես պայմանագիր կնքեց իտալական «Ռոմա» տեղափոխվելու համար:

Նշենք, որ 31-ամյա հայ ֆուտբոլիստը մեկուկես տարի անցկացրել է Լոնդոնի «Արսենալում», որից հետո անցած սեպտեմբերին վարձակալության իրավունքով տեղափոխվել «Ռոմա»։

Հենրիխ Մխիթարյանը մոր թասիբի համար է հրաժարվել հավաքականի հետ խաղերից. «Հրապարակ»

Լրահոս
0