Լուկաշենկոն ու Պուտինը կհանդիպեն Մոսկվայում. հայտնի է հանդիպման օրը

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПрезидент РФ В. Путин и президент Беларуси А. Лукашенко открыли Ржевский мемориал Советскому солдату
Президент РФ В. Путин и президент Беларуси А. Лукашенко открыли Ржевский мемориал Советскому солдату - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտնել էր, որ նախապատրաստվում է Լուկաշենկոյի այցը Մոսկվա։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կհանդիպի սեպտեմբերի 14-ին Մոսկվայում։ Տեղեկությունը հաստատել է Կրեմլը։  Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փաստաթղթերի ստորագրում և մամուլի ասուլիս չի լինելու։

Айк Бабуханян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Լուկաշենկոն հասկացավ` 2 լարի վրա խաղալը վտանգավոր է. Բաբուխանյանը` Բելառուսի դեպքերի մասին

«Աշխատանքային այց է լինելու, Լուկաշենկոն շփվելու է Պուտինի հետ։ Բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում, մամուլի ասուլիս կամ մամուլի համար հայտարարություններ չեն սպասվում»,-ասել է նա։

Մինսկում բողոքի տրամադրությունները չեն հանդարտվում։ Ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաները ամբողջ Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին՝ նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն․ԿԸՀ-ի տվյալներով` նա հավաքել է ձայների 80,1 տոկոսը:

Լուկաշենկոն Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ հստակեցնել երկու երկրների միջև առաջացած զգայուն հարցերը: Նրա խոսքով՝ Բելառուսում ընդդիմության ելույթներն ու քաղաքական ճգնաժամը դաս են դարձել երկու երկրների համար։

«Խա՞ղ է»․ ինչու են արգելափակվել Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցները

Լրահոս
0