Վանի քրդերը Թուրքիայի իշխանությունից պահանջում են վերականգնել 4-րդ դարի հայկական մենաստանը

© Sputnik / Dmitriy Pisarenko Озеро Ван. Армянская церковь Сурб Хач
Озеро Ван. Армянская церковь Сурб Хач  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լիմ կղզում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին հիմնել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Վանական եղբայրությունն այստեղ գոյատևել է մինչև 1918 թվականը։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Պատմական հայկական Վան քաղաքում ապրող քրդերը պահանջում են վերականգնել տեղի 4-րդ դարի հայկական վանքը։ Այս մասին գրում է The Armenian Mirror-Spectator պարբերականը՝ հղում անելով թուրքական Doğan գործակալությանը։

Аваг Авагян в Еревaне - Sputnik Արմենիա
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին

Պարբերականը գրում է, որ բնակիչները տեղական իշխանություններից պահանջում են վերականգնել Սուրբ Գևորգ եկեղեցին, որի ավերակները գտնվում են Վանա լճի ամենամեծ՝ Լիմ կղզում: Նման պահանջի գլխավոր պատճառը զբոսաշրջային հոսքերի ավելացումն է։

«Վանի բնակիչները համոզված են, որ Լիմ կղզին շատ կարևոր է զբոսաշրջության տեսանկյունից, և որ կիսավեր եկեղեցիները պետք է վերականգնվեն առաջին իսկ հնարավորության դեպքում»,-գրում է պարբերականը։

2019թ.-ին հրապարակվել Է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշումը, որի համաձայն Վանա լճի չորս խոշորագույն կղզիներից երեքը, ներառյալ Լիմը, ստացել են արգելոցի կարգավիճակ։

«Ես հայ եմ, բայց...». Սասունում ապրող Խաչիկը պահպանում է տեղի գերեզմանները

Լիմ կղզու Սուրբ Գևորգ վանքը հիմնադրվել է 4-րդ դարում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Վանական եղբայրությունն այստեղ գոյատևել է մինչև 1918 թվականը։ Ավելի ուշ տաճարը պղծվել ու ոչնչացվել է, այդ թվում ՝ գանձ որոնողների կողմից։

Վան քաղաքը մինչև 1915 թվականը եղել է Արևմտյան Հայաստանի կարևորագույն քաղաքներից մեկը։ Վանը Թուրքիայի իշխանության տակ է անցել 1923թ․-ին՝ Լոզանի պայմանագրի համաձայն։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

Լրահոս
0