Արսեն Թորոսյանը Մարտունիում է. նախարարը ծանոթացել է նոր կառուցվող ԲԿ-ի շինաշխատանքներին

© Photo : Facebook / ՀՀ առողջապահության նախարարությունАрсен Торосян ознакомился со строительными работами медицинского центра (10 сентября 2020). Мартуни
Арсен Торосян ознакомился со строительными работами медицинского центра (10 сентября 2020). Мартуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
2020 թվականի հուլիսից մեկնարկել են Մարտունու նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները։ Առողջապահության նախարարն այցելել է շինհրապարակ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Մարտունու բժշկական կենտրոնի շինհրապարակ և ծանոթացել աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Арсен Торосян на заседании правительства - Sputnik Արմենիա
Իրավիճակը կայունացել է, բայց դեպքերի կտրուկ անկման սպասել պետք չէ. Արսեն Թորոսյան

«Նախատեսվում է 2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոն ունենալ՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան։ Վերջինս կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ 2020 թվականի հուլիսից մեկնարկել են Մարտունիում նոր բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնք տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի  ֆինանսավորմամբ՝ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում:

Երբ և որտեղ է պարտադիր դիմակ դնելը. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում է Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։

Արսեն Թորոսյանն Ազգային անվտանգության ծառայություն չի հրավիրվել. Քյարամյան

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала