Կրակե տոռնադո Կալիֆոռնիայում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

© AP Photo / Noah BergerГорящие дом и автомобиль в округе Напа в Калифорнии во время лесных пожаров
Горящие дом и автомобиль в округе Напа в Калифорнии во время лесных пожаров - Sputnik Արմենիա
Կադրերում երևում է, թե ինչպես է հեռվում պտտվում կրակե տոռնադոն։ Տեսանյութում լսվում է նաև հրշեջների մեքենաների ազդանշանների հուժկու ձայնը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի Sputnik. Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում մոլեգնում են անտառային խոշոր հրդեհները։ Դրանց հետևանքով Կալիֆոռնիայում ձևավորվել է կրակե տոռնադո։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ հրապարակել։

Ականատեսներին հաջողվել է նկարահանել ավերիչ բնական երևույթը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդկանց համար։

Կադրերում երևում է, թե ինչպես է հեռվում պտտվում կրակե տոռնադոն։ Տեսանյութում լսվում է նաև հրշեջների մեքենաների ազդանշանների հուժկու ձայնը։

Խոշոր հրդեհ Կրասնոդարի բազմահարկ շենքերից մեկում. 300 բնակչի տարհանել են. տեսանյութ

Անտառային հրդեհների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2 մլն հեկտար: Ամենից շատ տուժել է Կալիֆոռնիան։

Հրդեհների հետևանքով ԱՄՆ–ում զոհվել է առնվազն 23 մարդ, որոնցից 19–ը ՝ Կալիֆոռնիայում։ Այրվել են հարյուրավոր տներ։

Բեյրութի նավահանգստում բռնկված խոշոր հրդեհն ուժեղացել է. նոր մանրամասներ և լուսանկարներ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала