Խոշոր հրդեհ Կրասնոդարի բազմահարկ շենքերից մեկում. 300 բնակչի տարհանել են. տեսանյութ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով վնասվել է 90 բնակարան։ Տարհանված բնակիչներին ժամանակավոր տեղափոխել են միջնակարգ դպրոցի բազային շենք։

Փրկարարներն ամբողջությամբ մարել են խոշոր հրդեհը, որը բռնկվել էր գիշերը` Կրասնոդարի բազմահարկ շենքերից մեկում:

Пожар в порту Бейрута (10 сентября 2020). Ливан - Sputnik Արմենիա
Ինչից է բռնկվել Բեյրութի հրդեհը. աշխատանքի նախարարի պաշտոնակատարը նոր տվյալներ է հաղորդել

Հրդեհի մասին ահազանգն Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է տեղի ժամանակով 02:14-ին։ Հրդեհ բռնկվել է Ռոսիյսկայա փողոցում գտնվող 8 հարկանի բնակելի շենքի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՌԴ ԱԻՆ հրշեջ–փրկարարները:

Շենքից տարհանվել է մոտ 300 մարդ։ Տարհանված բնակիչներին ժամանակավոր ուղարկել են միջնակարգ դպրոցի բազային շենք։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել`05:59-ին։

Բեյրութի նավահանգստում բռնկված խոշոր հրդեհն ուժեղացել է. նոր մանրամասներ և լուսանկարներ

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված է եղել 214 մարդ և 63 տեխնիկա, այդ թվում՝ ԱԻՆ – ի 129 աշխատակից և 34 տեխնիկա:

Բարեբախտաբար, հրդեհից ոչ ոք չի տուժել. վնասվել է 90 բնակարան։

Վարկածներից մեկի համաձայն ՝ հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը։

Խոշոր հրդեհ Հունաստանում․ հայտարարվել է արտակարգ դրություն․ տեսանյութ

Լրահոս
0