Կրասնոդարի երկրամասում 8 հարկանի բազմաբնակարան բնակելի շենքում ավելի քան հինգ ժամ մոլեգնող խոշոր հրդեհն ամբողջությամբ մարվել է 7:45-ին: Հայտարարվել է հրդեհի բարդության 4-րդ աստիճան։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 214 մարդ և 63 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի 129 աշխատակից և 34 միավոր տեխնիկա: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Հրդեհի մակերեսը գերազանցել է 4 հազար քմ-ն, կրակն ընդգրկել է 8-րդ հարկն ամբողջությամբ: Շենքից տարհանվել է մոտ 300 մարդ։ Նրանց ժամանակավոր ապաստան է տրամադրվել մոտակա միջնակարգ դպրոցի շենքում:
Հիշեցնենք, որ Ռոսիյսկայա փողոցում գտնվող փողոցի թիվ 267/6 բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի մասին ահազանգն ԱԻՆ-ը ստացել է սեպտեմբեր 13-ի գիշերը՝ ժամը 2։14-ին։ Առաջին հրշեջ-փրկարարական հաշվարկները դեպքի վայր են ժամանել 2:20-ին։ Ժամը 5:30-ին ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունը հաղորդել Է հրդեհի մեկուսացման, իսկ ժամը 6:00-ին՝ դրա մարման մասին: Հրդեհի փաստով քննություն է ընթանում: