Արագածոտնում ավտոնեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

© Sputnik / Andranik GhazaryanМикроавтобус на трассе H32
Микроавтобус на трассе H32 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ճանապարհի երթևեկելի հատված:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 14-ին, ժամը 00։14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջամշլու գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա մեկ զոհ և տուժած։

Карета скорой помощи в Арарате - Sputnik Արմենիա
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա մեկ զոհ և 5 վիրավոր

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե պատնեշին և գլորվել ձորակը․ վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ռեգինա Մ․-ն հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս
0