ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ի «Սթորի» բաժնում հորը ՝ Համլետ Մխիթարյանին նվիրված գրառում է կատարել:
© Photo : Instagram / Henrikh MkhitaryanՀենրիխ Մխիթարյանը հոր հետ

Հենրիխ Մխիթարյանը հոր հետ
© Photo : Instagram / Henrikh Mkhitaryan
Այսօր` սեպտեմբերի 14-ին հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին կդառնար 58 տարեկան։
«Ծնունդդ շնորհավոր, հայրիկ- 58»- գրել է Հենրիխը։
© Photo : Instagram / Henrikh MkhitaryanՀենրիխ Մխիթարյանը հոր հետ

Հենրիխ Մխիթարյանը հոր հետ
© Photo : Instagram / Henrikh Mkhitaryan
Համլետ Մխիթարյանը 1980-1987 թվականներին հանդես է եկել Երևանի «Արարատում»: Մայրաքաղաքային ակումբում նա անցկացրել է 170 հանդիպում ՝ խփելով 46 գոլ։
© Photo : Instagram / Henrikh MkhitaryanՀենրիխ Մխիթարյանը հոր հետ

Հենրիխ Մխիթարյանը հոր հետ
© Photo : Instagram / Henrikh Mkhitaryan
Համլետ Մխիթարյանը հանդես է եկել նաև Աբովյանի «Կոտայքում», Ֆրանսիական «Վալանսում» և Իսի լե Մուլինոյի «Արարատ» ակումբում:
Համլետ Մխիթարյանը մահացել է 1996թ.-ին, 33 տարեկան հասակում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո: