Կորոնավիրուսից առողջացած մարդը կարո՞ղ է կրկին վարակ փոխանցել. պատասխանում է համաճարակաբանը

© Андрей НикеричевԲուժքույրը կորոնավիրուսի թեստի փորձանմուշով
Բուժքույրը կորոնավիրուսի թեստի փորձանմուշով - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալտշտեյնն ընդգծել է, որ պատվաստված մարդիկ պետք է խստորեն հետևեն բոլոր հակահամաճարակային կանոններին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik․ Բացառված չէ, որ կորոնավիրուս տարած և առողջացած մարդը վիրուսը փոխանցի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր Անատոլի Ալտշտեյնը։

Производство вакцины от COVID-19 на фармацевтическом заводе Биннофарм (7 августа 2020). Московская область - Sputnik Արմենիա
Կորոնավիրուսի դեպքերի աճ կլինի. ԱՆ ներկայացուցիչն ասել է` ինչպես կընտրեն պատվաստանյութը

Նրա խոսքով` առողջացած մարդը հիվանդությունից հետո առնվազն երկու շաբաթվա ընթացքում դեռ վարակ է տարածում։
«Հիմա մենք դեռ հաստատ չգիտենք, թե մարդը քանի օր է շարունակում վարակ տարածել։ Որպես կանոն՝ երկու շաբաթ, մեծամասամբ ոչ ավելի։ Բայց կարող են բացառություններ լինել։ Հիվանդացած ու առողջացած մարդուց վարակվելը միանգամայն իրատեսական է»,-ասել է Ալտշտայնը։

Նա նաև նշել է, որ պատվաստումը կրկնակի վարակման և վիրուսակիր լինելու դեմ երաշխիք լինել չի կարող։ Ալտշտայնն ընդգծել է, որ պատվաստված մարդիկ պետք է խստորեն հետևեն բոլոր հակահամաճարակային կանոններին։ Պատվաստումը միայն ավելացնում է վստահությունը, որ նրանք չեն հիվանդանա։

Եվրոպայում COVID-19-ից մահացությունը կավելանա․ ԱՀԿ-ի կանխատեսումները

Լրահոս
0