Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սունկ ենք ուտում

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոմանք սունկը սիրում են դրա համային որակների և օգտակարության համար, մյուսները` փորձում են խուսափել այս մթերքից վտանգավոր լինելու պատճառով։ Մարդու օրգանիզմի վրա սնկի ունեցած լավ և վատ ազդեցությունների մասին՝ ծանոթացեք Sputnik Արմենիայի նյութում։

Սնկերի հիմնական առավելությունն այն է, որ դրանց բաղադրության մեջ կան մարդու օրգանիզմի համար բոլոր արժեքավոր տարրերը։ Դրանք պարունակում են և՛ սպիտակուցներ, և՛ ճարպեր, և՛ ածխաջրեր, և՛ օգտակար վիտամիններ։

Ինչով է օգտակար ցուկինին, և ինչպես են այն պատրաստում

Միևնույն ժամանակ սնկերն ունեն բավական ցածր կալորիականություն և համարվում են դիետիկ մթերք։ Բոլորին հայտնի սնկերի 100 գրամի կալորիականությունը միջինում 25-30 կկալ է։

Ինչով են օգտակար սնկերը

Դրանք շատ հարուստ են ամինաթթուներով, որոնք բարենպաստ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի վրա։

Սպիտակուցի պարունակությունը սնկի մեջ երկու, գուցե նաև երեք անգամ բարձր է, քան ձվի և մսի մեջ։

© Pixabay / RitaE Шашлык из грибов
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սունկ ենք ուտում - Sputnik Արմենիա
Шашлык из грибов

Սունկը А, В, Р, Е և D վիտամիններ է պարունակում։ Սնկերը բարենպաստ ազդեցություն ունեն նաև նյարդային համակարգի վրա, մաշկին թարմ տեսք են հաղորդում, բարելավում եղունգների և մազերի որակը։

Բացի այդ, դրանք մի շարք օգտակար միկրոտարրեր են պարունակում։ Սնկերի բաղադրության մեջ և՛ կալիում, և՛ պղինձ, և՛ ծծումբ, և՛ ֆոսֆոր, և՛ մանգան կա, որոնք օրգանիզմը հագեցնում են և խթանում դրա բարենպաստ աշխատանքին։ Օգտակար նյութերի այս համադրությունը թույլ է տալիս սնկերին բարերար ազդեցություն ունենալ սրտանոթային համակարգի, նյութափոխանակության, հորմոնների արտադրության վրա։ Սնկերը նաև ամրապնդում են իմունիտետն ու խթանում մելանինի արտադրությունը։

Շիկասունկ 

Օրգանիզմի համար շատ օգտակար նշանակություն ունեն շիկասնկերը։ Դրանք բնական հակաբիոտիկներ են՝ շնորհիվ А և В վիտամինների, սելենի և ցինկի հսկայական չափաբաժինների։ Շիկասնկերը շատ օգտակար են շաքարային դիաբետի ժամանակ։

Սպիտակ սունկ

Սպիտակ սնկերը օգտակար սպիտակուցների առումով չեմպիոններ են համարվում։ Սպիտակ սնկի մեկ կիլոգրամն ավելի շատ պրոտեին է պարունակում, քան նույն քաշի տավարի միսը։ Ճարպերն էլ քիչ են։

Այս սնկերը բարերար ազդեցություն են թողնում սրտանոթային համակարգի վրա։

«Զրոյական» կալորիականություն ունեցող մթերքներ. կարելի է նաև ճիշտ սնվելով նիհարել

Բացի այդ, սպիտակ սունկը մեծ քանակությամբ աղեր է պարունակում։ Դա է պատճառը, որ սնկով հնդկաձավարը հիանալի միջոց է երկաթի պակաս ունեցողների և սակավարյունության կանխարգելման համար։

© Sputnik / Юрий Кавер / Անցնել ֆոտոբանկՍպիտակ սունկ
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սունկ ենք ուտում - Sputnik Արմենիա
Սպիտակ սունկ

Հակացուցումներ

Սնկի սիրահարները պետք է հիշեն, որ սնկերը կարող են սննդային լուրջ թունավորման պատճառ դառնալ։ Խորհուրդ է տրվում սունկ գնել միայն խանութից, որտեղ ոչ թարմ կամ թունավոր սնկի հանդիպելու հավանականությունը ցածր է։ Թունավորում կարող են առաջացնել ոչ միայն թունավոր, այլև ուտելի, բայց որդնած կամ հին սնկերը։

Այս մթերքը մարսելու համար օրգանիզմից շատ ժամանակ է պահանջվում։ Դա է պատճառը, որ սննդաբանները խորհուրդ են տալիս սունկն ուտել ճաշին, որպեսզի օրգանիզմը մարսելու ժամանակ ունենա (մոտ 5 ժամ)։ Խորհուրդ չի տրվում նաև անտառային մթերքն համադրել այլ սպիտակուցների՝ ձկան, մսի և լոբազգիների հետ։ Հիանալի տարբերակ է սնկի հետ մատուցել խավարտներ` պաստա, բանջարեղեն, հաց և բրինձ։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սմբուկ ենք ուտում

Հաճախակի և շատ սունկ օգտագործելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հիվանդության։ Բանն այն է, որ սնկերը պարունակում են խիտին, որը մեր մարսողական համակարգը այն գրեթե չի մարսում։ Իսկ դրա ավելցուկը կարող է գաստրիտի և ավելի լուրջ խնդիրների առաջացման պատճառ դառնալ։

© Pixabay / RitaEԽորոված լցոնած սունկ
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ սունկ ենք ուտում - Sputnik Արմենիա
Խորոված լցոնած սունկ

Կարևոր է իմանալ, որ մինչև 10 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում սննդակարգում սունկ ներառել, քանի որ նրանց օրգանիզմն ընդունակ չէ այն մարսել։

Սունկը հակացուցված է նաև մարսողական համակարգի սուր բորբոքային պրոցեսների ժամանակ (գաստրիտ, խոց, պանկրեատիտ, լյարդի հետ կապված խնդիրներ)։

Լրահոս
0