Ինչու՞ վարչապետի տիկինն անձամբ չի հանձնել նվերները արյունաբանականում բուժվող փոքրիկներին

© Facebook / Anna HakobyanАнна Акопян подписывает подарки для детей с заболеваниями крови (18 сентября 2020). Еревaн
Анна Акопян подписывает подарки для детей с заболеваниями крови (18 сентября 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աննա Հակոբյանը նշել է, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են մնալ իր աջակցության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին: Լուրը նա հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում ու լուսանկարներ հրապարակել։

«Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ չկարողացա անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:

© Facebook / Anna HakobyanԱննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին
Ինչու՞ վարչապետի տիկինն անձամբ չի հանձնել նվերները արյունաբանականում բուժվող փոքրիկներին - Sputnik Արմենիա
Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող, քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ՝ «Միշտ կլինեմ քո կողքին»,- գրել է Աննա Հակոբյանը։

Նա նաև շեշտել է, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իր աջակցության և հոգածության ներքո:

Анна Акопян посетила клинику детской гематологии и онкологии (10 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Սկանդալ Արյունաբանականում. ինչու աղմկեցին բժիշկներն ու ինչ են անելու առանց Աննայի

Հիշեցնենք, որ երեկ Աննա Հակոբյանը տեղեկացրեց, որ դադարեցնում է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։ Իր որոշման պատճառների մասին վարչապետի կինը չի նշել։ Նա վստահություն է հայտնել, որ իր գնալուց հետո էլ հիմնադրամի շահառու` քաղցկեղով հիվանդ երեխաները հուսալի և ապահով ձեռքերում կմնան։

Այն բանից հետո, երբ առողջապահության նախարարությունը հայտարարեց արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը լուծարելու որոշման մասին, երկու օրվա ընթացքում աշխատանքից հեռանալու դիմումներ գրեցին կենտրոնի 50-ից ավելի բժիշկներ, նաև ՀՀ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը։ Նրանք բաց նամակով դիմեցին Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով վերանայել Դանիելյանի հետ պայմանագրի լուծարումը։

Սեպտեմբերի 17-ի երեկոյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սամվել Դանիելյանը կշարունակի պաշտոնավարել և որ ինքն առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել նրա հետ աշխատանքային պայմանագիրը։

Լրահոս
0