Կվերսկսվի՞ արդյոք Հայաստանից Ռուսաստան մսի արտահանումը

© Sputnik / Andranik GhazaryanСовременная ферма в селе Азатан, Ширак
Современная ферма в селе Азатан, Ширак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջարկվել է դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Հնարավոր է վերսկսվի մսի և մսամթերքի արտահանումը Հայաստանից Ռուսաստան։ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ-ից ՌԴ մսի և մսամթերքի ներմուծման արգելքը հանելու վերաբերյալ բանակցություններ են անցկացվել ՀՀ ՍԱՏՄ-ի և Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում:

Ашот Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ինչով է պայմանավորված ոչխարի մսի արտահանման ծավալների աճը. մասնագետի դիտարկումը

«ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունն ակտիվ գործողություններ ու միջոցներ է ձեռնարկել դաբաղի դեմ պայքարի նպատակով. զարգացել ու բարելավվել են լաբորատոր հնարավորությունները, օգտագործվել են ժամանակակից որակյալ պատվաստանյութեր, պարբերաբար անցկացվել են անասնահամաճարակային մշտադիտարկումներ»,- տեղեկացնում են տեսչությունից ու հավելում, որ այս տարի Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության քննարկմանն է ուղարկվել կատարված աշխատանքների ամփոփ արդյունքների փաթեթը՝։

Առաջարկվել է դիտարկել Հայաստանին դաբաղից ազատ երկրի կարգավիճակ տալու հարցը:

Ներմուծում և արտահանում. ինչ է փոխել կորոնավիրուսը

Որոշվել է, որ առաջիկայում հայկական կողմը ռուս գործընկերներին կուղարկի տեղեկատվություն վտանգավոր հիվանդության դեմ պայքարի արդյունքների մասին, ինչպես նաև դաբաղից ազատ շրջանների ցանկը։ Կներկայացվեն նաև այն ընկերությունների ցանկը, որոնք նախատեսում են միս-մսամթերք արտահանել Ռուսաստանի Դաշնություն:

Հիշեցնենք՝ 2016 թվականին հայկական միս-մսամթերքի արտահանումը Ռուսաստան դադարեցվել էր Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման պատճառով:

Լրահոս
0