ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին` հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական Նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ: Այսօր ինչպես Հայաստանի հրեական համայնքը, այնպես էլ ողջ հրեա ժողովուրդը նշում է տարվա նորամուտը խորհրդանշող գեղեցիկ տոնը: Թող այս նոր տարին խաղաղության, բարեկեցության և առաջընթացի տարի լինի: Եվ թող նոր իրողություններին համահունչ շարունակվեն ամրապնդվել և զարգանալ մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերը»,– ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:
Շնորհավորելով հրեա հայրենակիցներին` Փաշինյանը նրանց մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք:
Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը
Հայաստանում ապրող հրեաների թիվը տարբեր տվյալներով տատանվում է 500-2000-ի սահմաններում։
Հրեական Նոր Տարին շարժական տոն է։ Այն նշվում է սեպտեմբեր–հոկտեմբերի ամիսներին, լիալուսնի օրը։
Այդ օրը հրեաներին արգելված է աշխատել, իսկ հաջորդ օրը մեկնարկում է հրեական հաշվարկով հերթական նոր տարին։
Հայերն ու հրեաները՝ նմանություններ և տարբերություններ, կամ ինչով է վտանգավոր նոր ծրագիրը