«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է

© Sputnik / Aram NersesyanВзрыв на территории филиала Прошянского коньячного завода (1 сентября 2020). Село Армавир
Взрыв на территории филиала Прошянского коньячного завода (1 сентября 2020). Село Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիրի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 4 տուժածներից մեկը դուրս է գրվել։

ԵՐԵՎԱՆ, 19 Սեպտեմբեր — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին Արմավիրում գտնվող «Պռոշյանի կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է։

Капельницы во время операции - Sputnik Արմենիա
«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհի հետևանքով տուժածներից երկուսին վիրահատել են

Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ մահացողը Պռոշյանի գործարանի 24-ամյա աշխատակից, գինեգործ Հովիկն է։ Նախօրեին նրան ծանր վիրահատություն են արել, որից հետո երիտասարդն այդպես էլ գիտակցության չի եկել։

«Հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում էր ստանում Այրվածքաբանության ազգային կենտրոնում:Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է: Մեկ պացիենտ դուրս է գրվել»,–նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։

Ինչ վերաբերվում է մյուս 2 տուժածների առողջական վիճակին, ապա նրանք միջին ծանրության են, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք:

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանում»։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։44-ին, մարվել՝ 13:12-ին: Պայթյունի օրը 2 մարդ էր մահացել` գործարանի մասնաճյուղի տնօրենը և զոդման աշխատանքներ իրականացնող Ա/Ձ–ի տնօրեն Արեն Առաքելյանը։

«Պռոշյանի կոնյակի գործարանի» Արմավիրի մասնաճյուղում աշխատանքները վերսկսվել են

Լրահոս
0